ԱՄՆ-ը պահանջում է, որ Իրանը նոսրացնի հարստացված ուրանի պաշարներն ու դրանք դուրս բերի երկրից․ NYT

ԱՄՆ-ը պահանջում է, որ Իրանը նոսրացնի իր հարստացված ուրանի պաշարները և դրանք տեղափոխի ԱՄՆ կամ մեկ այլ երկիր։ Այդ մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով պաշտոնյաներին։

Պարբերականի տեղեկություններով՝ արտահանված ուրանը պետք է կամ ոչնչացվի, կամ օգտագործվի որպես վառելիք ատոմային էլեկտրակայանների համար։ Այս պահանջը ներառված է Իրանի միջուկային ծրագրի շուրջ քննարկվող հնարավոր համաձայնագրի պայմաններում։

The New York Times-ի տվյալներով՝ նույնիսկ եթե կողմերը սկսեն բանակցություններ միջուկային ծրագրի շուրջ, դրանք կարող են շարունակվել մինչև աշուն կամ ավելի երկար։

Միևնույն ժամանակ, որոշ պաշտոնյաներ կասկածում են, որ կողմերին կհաջողվի համաձայնության գալ հարստացված ուրանի պաշարների ճակատագրի վերաբերյալ։ Այդ դեպքում, ըստ աղբյուրների, Վաշինգտոնը կարող է հայտարարել, որ ուրանի պաշարները մնացել են 2025 թվականի հունիսին ռմբակոծված իրանական միջուկային օբյեկտների ավերակների տակ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment