Գոհար Մելոյանը՝ ՔՊ-ականներին. Հազարավոր մարդկանցից ներողություն խնդրե՞լ եք տնավեր անելու համար

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, ահմանադրական իրաունքի մասնագետ Գոհար Մելոյանն արձագանքել է ԱԺ-ում երեկ իր մասնակցությամբ տեսագրության  հրապարակմանն ու Չախոյանի այն հարցին, արդյոք Մելոյանի գործընկերները պատրաստվո՞ւմ են ներողություն խնդրել նրա փոխարեն։

Ի պատասխան Մելոյանը հիշեցնում է, որ այդ տեսագրությունում հնչող հայատարարությանն անդրադարձել է, պարազաբանում է ներկայացրել, և մինչև դա հրապարակելը պետք էր մի քիչ երկար մտածել.

«Սա է ձեր ձեւը՝ մարդու բացակայությամբ թիրախավորելն ու քաղաքական դիվիդենտ հավաքելու փորձը։ Նաեւ «հանցավոր ինքնավստության» մի նոր մակարդակ է ՔՊ-ի կողմից՝ Կիրանց, անկլավ ու ներողություն բառերի շահարկումը։ իսկ Կիրանցի բնակիչներից ներողություն խնդրել եք ապօրինի սահմանազատման համար։ ՀՀ Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղը, ըստ ձեզ անկլա՞վ;

Դուք Կիրանցի բնակչությունից ներողություն խնդրե՞լ եք ապօրինի սահմանազատման համար, հազարավոր մարդկանցից ներողություն խնդրե՞լ եք տնավեր անելու համար, դուք գոնե հաշվել եք, թե քանի ընտանիքի հայր, արդեն նաև մայր եք տարել, իրենցից ներողություն խնդրե՞լ եք… Էնքան ներողություններ եք օդում կախված թողել»։

Leave a comment