Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահի պաշտոնում

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայկ Կոնջորյանը՝ ԱԺ փոխնախագահ

Քիչ առաջ խորհրդարանը փակ գաղտնի քվեարկությամբ Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում ընտրեց Հայկ Կոնջորյանին։

Նրա թեկնածությունն առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։

Ամփոփելով քվեարկության արդյունքները՝ հաշվիչ հանձնախմբի նախագահը հայտնեց, որ քվեարկությանը մասնակից պատգամավորից «կողմ» է քվեարկել՝ 63, «դեմ»՝ 28 պատգամավոր, «ձեռնպահ» չի եղել:

Այժմ խորհրդարանում ԱԺ նախագահի մյուս տեղակալի պաշտոնի համար քննարկվում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը:

Leave a comment