Կոբախիձե. Ինչո՞ւ գործակալությունը ռուսաֆոբիայի հանձնարարություն չուներ 2008 թ. պատերազմից հետո, և ինչու հանձնարարվեց հիմա, երբ ռուսական ագրեսիայի զոհ է դարձել մեկ այլ, թեկուզ բարեկամ երկիր

«2022 թվականին, Ուկրաինայում պատերազմի սկզբից մեր հասարակության ընդդիմադիր, կեղծ-լիբերալ փոքրամասնության շրջանում ի հայտ եկավ մի կոնկրետ մոտեցում, որը առանձին քննարկման կարիք ունի», – այս մասին սոցիալական ցանցում գրում է «Վրացական երազանքի» նախագահ, վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Ինչպես հայտնի է, «Ազգային շարժում» ռեժիմի կողմից սեփական պետության և ժողովրդի առջև կատարված հանցագործության հետևանքով Ռուսաստանն իրականացրեց Վրաստանի տարածքի 20 տոկոսի օկուպացումը։ 2008 թվականի օգոստոսյան պատերազմից անցել է 18 տարի (ծանոթ․՝ տեքստում), սակայն դրա ծանրագույն հետքը մինչ օրս դրոշմված է մեր երկրի և տասնյակ հազարավոր վրացիների կյանքի վրա։ Ռուսաստանի ռազմական ագրեսիայի հետևանքով զոհվեց 412 մարդ, իսկ 2232-ը վիրավորվեց. հարազատ օջախը ստիպված լքեց մեր 30 հազար համաքաղաքացի. օկուպացիոն գծից այն կողմ հայտնվեց ավելի քան 120 վրացական բնակավայր։ Հայրենիքի և պատմության առջև պարտավոր ենք ունենալ այն գիտակցումը, որ այս թվերը լոկ վիճակագրություն չեն, քանի որ դրանց ետևում կանգնած է ամենաթանկը՝ կորսված կյանքեր, լքված ու ավերված գյուղեր և դավաճանությանը զոհաբերված ազգային շահեր։

Հետաքրքիր է, որ այս մասշտաբի ողբերգության ֆոնին, օգոստոսյան պատերազմը «Ազգային շարժում» ռեժիմի և նրա հետևորդների համար 2008-2012 թվականներին բավարար հիմք չդարձավ Ռուսաստանի նկատմամբ ռադիկալ տրամադրվածություն ձևավորելու համար։ Իրականում հակառակը տեղի ունեցավ. 2008 թվականին Ռուսաստանի կողմից Վրաստանի տարածքների օկուպացումից և Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախության ճանաչումից հետո, «Ազգային շարժումը» Ռուսաստանի նկատմամբ ոչ միայն խիստ քաղաքականություն չվարեց, այլև պատերազմի ավարտից կարճ ժամանակ անց ռեժիմի ղեկավարն անձամբ էր սահմանին դիմավորում Ռուսաստանի քաղաքացիներին և հրավիրում Վրաստան՝ զբոսաշրջային ճանապարհորդությունների և բիզնես գործունեության համար։ Նույն ժամանակահատվածում մենք տեսանք ռեժիմի ակտիվ ջանքերը Ռուսաստանի հետ մշակութային և հումանիտար կապերը խորացնելու ուղղությամբ, ինչպես նաև «Ազգային շարժման» իշխանության կողմից Վրաստանի տնտեսության տարբեր, այդ թվում՝ ռազմավարական ոլորտներում ռուսական կապիտալի ներգրավման խրախուսումը, իսկ մի քանի տարի անց՝ Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի միակողմանի չեղարկումը։

Հիշեցնում եմ, որ ոչ «Ազգային շարժում» ռեժիմի ներկայացուցիչներից, ոչ էլ նրանց հետևորդներից ոչ ոք այն ժամանակ բողոք չի արտահայտել նշված քաղաքականության դեմ։ Ավելին, բոլորս հիշում ենք, թե ինչպես էին այսօրվա գլխավոր «ռուսաֆոբները»՝ Էլենե Խոշտարիան, Զուրաբ Ջափարիձեն, Միշա Մշվիլդաձեն և ուրիշներ, ողջունում Վրաստանում ռուս զբոսաշրջիկներին, ռուսական փողերը, որոնք այն ժամանակ «հոտ չունեին», և Ռուսաստանի հետ առևտրատնտեսական ու մշակութային կապերի խորացումը։ Հիշեցնում եմ, որ այս ամենը տեղի է ունենում այն բանից հետո, երբ Ռուսաստանն արդեն ճանաչել էր Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը, և երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները խզված էին», – հայտարարում է Կոբախիձեն։

Նրա խոսքով՝ քաղաքական ուժերին և նրանց հետ կապված հասարակական կազմակերպություններին, որոնք ձևավորվել են որպես միասնական ռադիկալ ուժ, հակառուսական ագրեսիան 2008-2012 թվականներին չի մտահոգել. վրացական գործակալությունը ռադիկալ հակառուսական տրամադրվածություն ձևավորեց միայն այն բանից հետո, երբ Ռուսաստանը երկրորդ անգամ ներխուժեց Ուկրաինա։

«Փաստ է, որ այս քաղաքական ուժերին, նրանց հետ կապված հասարակական կազմակերպություններին և մյուս ակտիվ հետևորդներին, որոնք ձևավորվել են որպես դրսից ղեկավարվող գործակալություն՝ միասնական ռադիկալ ուժ, և բազմիցս ապացուցել են, որ Վրաստանում զբաղված են միայն արտաքին ուժերի շահերը սպասարկելով, հակառուսական ագրեսիան 2008-2012 թվականներին չի մտահոգել։ Վրացական գործակալությունը ռադիկալ հակառուսական տրամադրվածություն ձևավորեց միայն այն բանից հետո, երբ Ռուսաստանը երկրորդ անգամ ներխուժեց Ուկրաինա։ Ակնհայտ է, որ գլոբալ պատերազմի партия-ին (կուսակցությանը) հենց այսօր ընթացող հակամարտության մասշտաբն էր պետք, որպեսզի պատերազմի մեջ ներքաշեր Եվրոպային և ռուսաֆոբիան գործակալության շրջանում համաշխարհային մասշտաբով, այդ թվում՝ Վրաստանում, բարձրացներ ամենաբարձր մակարդակի։

Եվս մեկ անգամ հստակ պարզաբանելու համար՝ օտարերկրյա գործակալության հռետորաբանությունը Ռուսաստանի նկատմամբ այսքան խիստ և բացասական չի եղել ոչ 2008 թվականի պատերազմից առաջ, ոչ էլ օգոստոսյան պատերազմից հետո, այսինքն՝ այն ժամանակ, երբ հարցը անմիջականորեն վերաբերում էր իրենց (գոնե ձևականորեն) հայրենիքին, երբ ռուսական օկուպացիային զոհ գնացին հարյուրավոր վրացի զինվորների, ոստիկանների և խաղաղ քաղաքացիների կյանքեր, երբ տանջամահ արվեց Գիորգի Անցուխելիձեն, երբ կորցրինք ավելի քան 120 վրացական գյուղ, երբ տեղահանվեցին մեր տասնյակ հազարավոր համաքաղաքացիներ, և երբ տեղի ունեցավ այն, ինչ նախկինում Ռուսաստանը մտքով անգամ չէր անցկացրել՝ Ռուսաստանի կողմից Վրաստանի օկուպացված տարածքների այսպես կոչված անկախության ճանաչումը։ Օտարերկրյա գործակալությունը Ռուսաստանին երդվյալ թշնամի հռչակեց միայն այն բանից հետո, երբ նա երկրորդ անգամ ներխուժեց Ուկրաինա։ Եթե Ուկրաինայի քաղաքացիների մասին խոսեինք, ապա, իհարկե, դա լիովին հասկանալի կլիներ, բայց, ինչպես երևում է, Վրաստանի «անհայրենիք» քաղաքացիների ցավն ավելի շատ Ուկրաինայի համար է, քան Վրաստանի, որովհետև այդպիսի հրահանգ են ստացել։ Պարադոքս է, բայց факт՝ նրանց ընկալմամբ Ռուսաստանը Վրաստանի իսկական օկուպանտ դարձավ ոչ թե Վրաստանի, այլ Ուկրաինայի տարածքների օկուպացումից հետո։

Բնականաբար, նրանց այս էմոցիաները նույնպես լիովին կեղծ են, քանի որ օտարերկրյա գործակալությունը դատարկված է ամեն տեսակ արժեքներից, ինչը մինչ օրս բազմիցս ապացուցել են։ Այնուամենայնիվ, տրամաբանական հարց է առաջանում՝ ինչո՞ւ նրանք դարձան ռուսաֆոբ հիմա և ոչ թե այն ժամանակ, երբ հարցը վերաբերում էր Վրաստանին։ Վրաստանը ձևականորեն էլ չե՞ն ճանաչում որպես հայրենիք, և Ուկրաինա՞ն է նրանց հայրենիքը։ Տրամաբանական է, որ եթե որևէ մեկի մոտ պետք է ձևավորվեր ռադիկալ հակառուսական տրամադրվածություն, ապա դա պետք է տեղի ունենար ոչ թե 2022 թվականից, այլ 2008 թվականից հետո։ Այն, որ նրանց այսօրվա ռուսաֆոբիան կեղծ է, հաստատվում է կոնկրետ փաստերով։

Հեռու չգնալու համար՝ բոլորս գիտենք, որ Էլենե Խոշտարիայի համար Ռուսաստանի պետական գանձարանից փոխանցված միլիոնավոր ռուսական ռուբլիների նկատմամբ ոչ մի արձագանք չունեն ռուսաֆոբ քաղաքական գործիչները, «ՀԿ-շնիկները», լրագրողներն ու ակտիվիստները։ Կարծում եմ՝ հարցը, որի շուրջ հիմա դատողություններ եմ անում, Վրաստանի բնակչության մեծամասնության համար լրացուցիչ պարզաբանման կարիք չունի։ Մեր երկրի բնակչության մեծագույն մասը ճշմարիտ հայրենասեր է, ինչը պարզորոշ ընթերցվում է իշխանությանն ուղղված նրանց պատվերից՝ ցանկացած գնով պաշտպանել խաղաղությունը, պետական ինքնիշխանությունը և ազգային արժեքները։

Այնուամենայնիվ, գտնում եմ, որ անպայման պետք է տրվի այն հարցը, որի շուրջ հասարակությունը պետք է խորհի։ Բոլորս գիտենք, որ ինչպես անցյալում, այնպես էլ այսօր, գործակալությունը Վրաստանում գործում է արտաքին ուժերի հանձնարարություններին համապատասխան, և նրանց հայրենիքը ոչ թե Վրաստանն է, այլ «դիպ սթեյթը» (deep state):

Այս ֆոնին հետաքրքիր է՝ ինչո՞ւ նրանք ռուսաֆոբիայի հանձնարարություն չունեին այն ժամանակ, երբ դրա ամենասուր պատճառը կար, այսինքն՝ 2008 թվականի օգոստոսյան պատերազմից հետո, և ինչո՞ւ հանձնարարվեց ռուսաֆոբիան հիմա, երբ ռուսական ագրեսիայի զոհ դարձավ ոչ թե նրանց ձևական հայրենիքը, այլ մեկ ուրիշ, թեկուզ բարեկամ երկիր։ Կարծում եմ՝ հասարակությունն այս անտրամաբանականության համար տրամաբանական բացատրություն հեշտությամբ կգտնի», – նշում է Իրակլի Կոբախիձեն։

Թարգմանությունը՝ 1tv.ge-ի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment