Կարող ենք համաձայնության գալ այսօր կամ վաղը․ ԱՄՆ ֆինանսների նախարարն Իրանի մասին

Վաշինգտոնը և Թեհրանը կարող են համաձայնության գալ Հորմուզի նեղուցը բացելու վերաբերյալ այսօր կամ վաղը, ասել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ 

«Մենք բանակցություններ ենք վարում իրանցիների հետ։ Կա հնարավորություն, որ մենք կարող ենք համաձայնության գալ այսօր կամ վաղը՝ նեղուցը բացելու և այս հակամարտության մեջ ավելի նորմալ իրավիճակի հասնելու համար», – CNBC հեռուստաընկերության «Squawk Box» հաղորդման ժամանակ հայտարարել է նախարարը։

Հարցին, թե արդյոք Իրանին թույլատրվելու է վճար գանձել, ֆինանսների նախարարը պատասխանել է, որ համաձայնագիրը կապահովի նավարկության ազատություն. «Դա կլինի տեղաշարժի ազատություն։ Չնայած վերջին մի քանի օրերին այնտեղ իրավիճակը անկայուն է եղել, մենք տեսնում ենք, որ նույնիսկ հիմա բավականին շատ նավեր են հեռանում»։

 

Leave a comment