https://arm.sputniknews.ru/20260804/haj-dati-handznakhumby-kvochvov-dimel-e-israjeli-nakhagahin-105413517.html
Հայ դատի հանձնախումբը կոչով դիմել է Իսրայելի նախագահին
Հայ դատի հանձնախումբը կոչով դիմել է Իսրայելի նախագահին
Sputnik Արմենիա
Քաղաքի ոստիկանության տվյալներով` ձերբակալվածներից 3-ի նկատմամբ սահմանվել է Երուսաղեմի Հին քաղաք մուտքի 15-օրյա արգելք։ 04.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-04T16:19+0400
2026-08-04T16:19+0400
2026-08-04T16:20+0400
հայ դատի գրասենյակ
երուսաղեմ
իսրայել
երուսաղեմի հայկական թաղամաս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/0e/74527355_0:0:1601:901_1920x0_80_0_0_55292ff1af3e68f62c1c3d1e850593ab.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Երուսաղեմի Հայ Դատի հանձնախումբը դատապարտել է Երուսաղեմի հայկական թաղամասում տեղի ունեցած հարձակումը։Օգոստոսի 3-ին հայտնի դարձավ, որ 6 հրեա տղամարդ է ձերբակալվել Երուսաղեմի հայկական թաղամասում գտնվող Հայոց պատրիարքարանի Սուրբ Հակոբ վանքը թիրախավորելու համար։ Հրեաները թքել են Սրբոց Հակոբյանց Մայր Տաճարի Սուրբ մուտքի վրա և քարեր նետել հայ բնակիչների տների ուղղությամբ։Քաղաքի ոստիկանության տվյալներով` ձերբակալվածներից 3-ի նկատմամբ սահմանվել է Երուսաղեմի Հին քաղաք մուտքի 15-օրյա արգելք։Հանձնախումբը Իսրայելի կառավարությանն ու իրավապահ մարմիններին հորդորել է անհապաղ ու վճռական քայլեր ձեռնարկել, համապարփակ և անաչառ քննություն իրականացնել։Հայ դատի հանձնախումբը դիմել է նաև ՄԱԿ–ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակին, «Human Rights Watch»-ին, «Amnesty International»-ին, «Բեցելեմին», Իսրայելի Քաղաքացիական իրավունքների միությանը, օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններին, որպեսզի ուշադրության կենտրոնում պահեն այս զարգացումները, հրապարակայնորեն արտահայտեն իրենց մտահոգությունը և գործուն քայլեր ձեռնարկեն ի պաշտպանություն Երուսաղեմի հայ համայնքի իրավունքների, անվտանգության ու պատմական ներկայության։
երուսաղեմ
իսրայել
երուսաղեմի հայկական թաղամաս
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/0e/74527355_133:0:1336:902_1920x0_80_0_0_c3d84b872523d3be06e813d55fcfaf0b.jpg.webp
հայ դատի գրասենյակ, երուսաղեմ, իսրայել, երուսաղեմի հայկական թաղամաս
հայ դատի գրասենյակ, երուսաղեմ, իսրայել, երուսաղեմի հայկական թաղամաս
Քաղաքի ոստիկանության տվյալներով` ձերբակալվածներից 3-ի նկատմամբ սահմանվել է Երուսաղեմի Հին քաղաք մուտքի 15-օրյա արգելք։
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Երուսաղեմի Հայ Դատի հանձնախումբը դատապարտել է Երուսաղեմի հայկական թաղամասում տեղի ունեցած հարձակումը։
Քաղաքի ոստիկանության տվյալներով` ձերբակալվածներից 3-ի նկատմամբ սահմանվել է Երուսաղեմի Հին քաղաք մուտքի 15-օրյա արգելք։
«Այսպիսի կրկնվող հարձակումները խորացնում են այն մտահոգությունը, թե դրանց հեղինակները գործում են անպատժելիության մթնոլորտում։ Իսրայելի նախագահ պարոն Իցհակ Հերցոգին կոչ ենք անում հրապարակայնորեն դատապարտել այս հարձակումը և վերահաստատել Իսրայելի պետության հանձնառությունը՝ այն է՝ պաշտպանել Երուսաղեմի և Իսրայելի բոլոր կրոնական և ազգային համայնքների անվտանգությունը, արժանապատվությունն ու հիմնարար իրավունքները»,– ասված է հայտարարությունում։
Հանձնախումբը Իսրայելի կառավարությանն ու իրավապահ մարմիններին հորդորել է անհապաղ ու վճռական քայլեր ձեռնարկել, համապարփակ և անաչառ քննություն իրականացնել։
Հայ դատի հանձնախումբը դիմել է նաև ՄԱԿ–ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակին, «Human Rights Watch»-ին, «Amnesty International»-ին, «Բեցելեմին», Իսրայելի Քաղաքացիական իրավունքների միությանը, օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններին, որպեսզի ուշադրության կենտրոնում պահեն այս զարգացումները, հրապարակայնորեն արտահայտեն իրենց մտահոգությունը և գործուն քայլեր ձեռնարկեն ի պաշտպանություն Երուսաղեմի հայ համայնքի իրավունքների, անվտանգության ու պատմական ներկայության։