Արմեն Աշոտյանի ենթադրյալ ապօրինի գույքի գործը դատարան է մուտքագրվել
Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանը վարույթ է ընդունել ՀՀԿ փոխնախագահ, Կրթության եւ գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի դեմ ներկայացված ապօրինի գույքի բռնագանձման պահանջով հայցը։
Բացի Արմեն Աշոտյանից, գործով պատասխանողներ են նաեւ նրա հայրը՝ Գեւորգ Աշոտյանը եւ քույրը՝ Ազատուհի Աշոտյանը։ Գործը մակագրվել է դատավոր Լիլի Դրմեյանին։ Դատախազությունից չմանրամասնեցին, թե ինչ գույքի մասին է խոսքը։
Հիշեցնենք, որ այս գործով Արմեն Աշոտյանը «Ազդարար»- հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքով ծանուցվել էր, երբ գտնվում էր «Վարդաշեն» ՔԿՀ-ում։ Նրան մեղադրանք է առաջադրվել Բրյուսովի համալսարանի գույքի ապօրինի օտարման գործով։