Նախընտրելի կլինի խոսեք կոկորդիլոսների մասին, էդտեղ դուք ավելի բովանդակային եք և հետաքրքիր․ Աննա Գրիգորյանը՝ Գարիկ Սարգսյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

04.08.2026 | 15:25

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը հակադարձել է իշխանական պատգամավորներին՝ անդրադառնալով իր ընտանիքի հասցեին հնչած մեղադրանքներին։

Արձագանքելով Գարիկ Սարգսյանի հարցադրումներին՝ Գրիգորյանը շեշտել է, որ իր ընտանիքի կողմից որևէ ապօրինություն չի կատարվել։ Նա պարզաբանել է, որ Կապանում իր ամուսնու ընտանիքի վարձակալած տարածքը, որը պատկանել է արգելոց-թանգարանին, իրականում «գոմ հիշեցնող տարածք է եղել», որտեղ խոշոր ներդրումներ են արվել և ստեղծվել է քաղաքի առաջին սրճարան-սրահը։ 

Անդրադառնալով Range Rover-ի պատմությանը՝ պատգամավորը հեգնանքով նշել է. «Աստվա՛ծ իմ, այդ մեքենան երևի իմ ամուսինը ունեցել է, երբ ես իրեն դեռ չեմ էլ հանդիպել… ոչ թե կանաչ է, այլ կապույտ գույնի է։

«Ձեզ համար ավելի նախընտրելի կլինի խոսել կոկորդիլոսների մասին, այդտեղ դուք հաստատ ավելի բովանդակային եք»,-նշել է նա։

Պատգամավորը սուր քննադատության է ենթարկել ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին՝ նրա կնոջը «Հայփոստի» ղեկավար նշանակելը որակելով որպես քաղաքական հովանավորչության արդյունք։ Գրիգորյանի փոխանցմամբ՝ ընկերության աշխատակիցները ստանում են 80-100 հազար դրամ, մինչդեռ տնօրենի աշխատավարձը մոտ 10,000 դոլար է։ Նա նաև մատնանշել է արդյունավետության խնդիրը. «Եթե 23 թվականին ընկերությունը 100 միլիոն դրամ շահույթ է ունեցել, 25-ին արդեն 523 միլիոն դրամ վնաս է տվել»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment