Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երիտասարդ աղջիկը պատմում է, որ Սասունցի Դավիթ կայարանի տարածքում անհայտ անձը հարձակվել է իր վրա՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ Այնուհետև գողացել դրամապանակն ու դիմել փախուստի։
ՆԳՆ-ից Araratnews-ին հայտնեցին, որ ձեռնարկվում են ծավալուն միջոցառումներ հանցագործությունը կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ։