Օգոստոսի 2-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Նոյեմբերյան-Իջևան ավտոճանապարհին, Ծաղկավան բնակավայրի վարչական տարածքում բախվել են Տավուշի մարզի բնակիչ 22-ամյա Ռոման Ա․-ի վարած «Nissan Tiida» մակնիշի և Երևանի բնակիչ 43-ամյա Արտեմ Հ․-ի վարած «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Ռոման Ա․-ն և 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։