Մի՛ անցեք սահմանները, հակառակ դեպքում ես կհամարեմ, որ պայմանավորվածությունը խախտված է․ Ռուբինյանը՝ ընդդիմադիր պատգամավորին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

04.08.2026 | 14:59

Ազգային ժողովի նիստի ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դավթյանը, հիմնվելով Արցախի Անվտանգության խորհրդում իր աշխատանքային փորձի վրա, հայտարարել է, որ տեղյակ է հայերի հավաքագրման դեպքերի մասին։ 

«Ես՝ աշխատելով Արցախում, շատ լավ գիտեմ, որ Թուրքիա գնացած մեր հայ երիտասարդները բազում անգամ հավաքագրվել են, բայց չգիտես ինչի՝ պարոն Ռուբինյանը դա հերքեց»,- նշեց նա։

Երբ Ռուբինյանը տեղից հետաքրքրվել է, թե հատկապես ինչն է հերքել, Դավթյանը արձագանքել է. «Դուք ասեցիք, որ դրա հետ կապ չունեք… Դե ես ասեցի ինչ ասեցի»։

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը հորդորել է պատգամավորին լինել ավելի ուշադիր հայտարարությունների մեջ։ 

«Մի՛ անցեք սահմանները, հակառակ դեպքում ես կհամարեմ, որ պայմանավորվածությունը խախտված է, և մենք կհամարենք, որ պայմանավորվածությունը խախտված է»,-ասել է ԱԺ  նախագահը։ 

Նա շեշտել է, որ անհրաժեշտության դեպքում ինքը ևս կարող է փաստեր հնչեցնել այն մասին, թե «ով ինչ է հերքել կամ չի հերքել»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment