https://arm.sputniknews.ru/20260804/geteri-makardaky-nvazum-e-shvogy-chvoracnum-e-evrvopaji-jrambarnern-u-tntesutjuny-105401855.html
Գետերի մակարդակը նվազում է. շոգը չորացնում է Եվրոպայի ջրամբարներն ու տնտեսությունը
Գետերի մակարդակը նվազում է. շոգը չորացնում է Եվրոպայի ջրամբարներն ու տնտեսությունը
Sputnik Արմենիա
Սաստիկ շոգի պատճառով Դանուբ գետի ջրի մակարդակը իջել է վերջին 30 տարվա ընթացքում ամենացածր մակարդակի, ինչը էներգետիկ ճգնաժամի սպառնալիք է ստեղծում Արևելյան… 04.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-04T15:00+0400
2026-08-04T15:00+0400
2026-08-04T15:00+0400
ֆոտոշարք
լուսանկարներ
լուսանկար
եվրոպա
գետ
ատոմակայան
գերմանիա
ֆրանսիա
ռումինիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/04/105397943_0:161:3071:1888_1920x0_80_0_0_4c96dcb2a749060e7463fa591d9fa339.jpg.webp
Դանուբ գետի ջրի մակարդակն առաջիկայում հազիվ թե բարձրանա. օդերևութաբանները առաջիկա օրերին զգալի տեղումներ չեն սպասում և ծայրահեղ շոգի ևս մեկ ալիք են կանխատեսում ՝ մինչև +38 աստիճան։ Օգոստոսի 3-ի դրությամբ Բուդապեշտում գետի ջրի մակարդակը նվազել է 10 սմով։Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը հնարավոր է համարել, որ արդեն օգոստոսի 4-ին կամ 5-ին «Պակշ» ատոմակայանի աշխատանքը կդադարեցվի, քանի որ էլեկտրաէներգիայի արտադրությունն արդեն քառակի նվազել է (էներգաբլոկներն անհնար է սառեցնել ջրի բացակայության պատճառով)։ Դեռ անցյալ շաբաթ Հունգարիայի իշխանությունները խոշոր արդյունաբերական ձեռնարկություններին և սպառողներին կոչ էին արել կրճատել էներգիայի սպառումը, հատկապես պիկ ժամերին՝ 17:00-22:00։Դանուբի մակարադկի նվազման պատճառով Ռումինիայի իշխանությունները արդեն ստիպված են եղել կանգնեցնել «Չերնավոդե» ատոմակայանի երկու ռեակտորներից մեկը, որը նույնպես գետի ջուրն է օգտագործում սառեցման համար: Խնդիրների առաջ են կանգնել նաև ռումինացի ֆերմերները՝ չկարողանալով հացահատիկ տեղափոխել գետով: «Dacia» և «Ford» ավտոարտադրողները հայտարարել են, որ Ռումինիայում գործող իրենց գործարանները մինչև օգոստոսի 19-ը կփակվեն` դեֆիցիտի պայմաններում էլեկտրաէներգիայի սպառումը նվազեցնելու համար:Խնդիրներ են առաջացրել նաև Սերբիայի նավթավերամշակման գործարանում: Դանուբի վրա գտնվող երկրի ամենամեծ «Ջերդապ» հիդրոէլեկտրակայանի հզորությունն արդեն նվազել է մինչև իր առավելագույն հզորության 20%-ը: Սերբիայի իշխանությունները նույնպես կոչ են արել բնակիչներին նվազեցնել էլեկտրաէներգիայի սպառումը` մասնավորապես կրճատելով օդորակիչների օգտագործումը:Կտրուկ նվազել է նաև Հռենոսի մակարդակը` մոտենալով վերջին 8 տարվա ամենացածր ցուցանիշին։«Financial Time»s-ը, հղում անելով փորձագետներին, գրում է, որ Հռենոսի մակարադկի նվազումը կարող է կրճատել Գերմանիայի ՀՆԱ-ի աճը 0.1-0.2%-ով, քանի որ շուրջ 10 տոկոսով նվազել է գետով տեղափոխվող բեռների ծավալը։Ֆրանսիայում, որտեղ 57 ռեակտոր արտադրում է երկրի էլեկտրաէներգիայի 70%-ը, դադարեցվել է ատոմակայանների մի մասի աշխատանքը։ Ատոմային էներգետիկայի ոլորտում առկա խնդիրների ֆոնին ԵՄ-ում շոգը մեծացրել է էլեկտրաէներգիայի արտադրության համար գազի գեներացիան: Հունիսի վերջից սպառումը տարեկան կտրվածքով աճել է 34%-ով, ինչը զգալիորեն բարդացնում է ձմռանը պատրաստվելու գործընթացը։
եվրոպա
գերմանիա
ֆրանսիա
ռումինիա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/04/105397943_170:0:2901:2048_1920x0_80_0_0_86799100b5f5411d1f157055d9622ac0.jpg.webp
ֆոտոշարք, լուսանկարներ, լուսանկար, фото, եվրոպա, գետ, ատոմակայան, գերմանիա, ֆրանսիա, ռումինիա
ֆոտոշարք, լուսանկարներ, լուսանկար, фото, եվրոպա, գետ, ատոմակայան, գերմանիա, ֆրանսիա, ռումինիա
Սաստիկ շոգի պատճառով Դանուբ գետի ջրի մակարդակը իջել է վերջին 30 տարվա ընթացքում ամենացածր մակարդակի, ինչը էներգետիկ ճգնաժամի սպառնալիք է ստեղծում Արևելյան Եվրոպայի մի շարք երկրների համար։
Դանուբ գետի ջրի մակարդակն առաջիկայում հազիվ թե բարձրանա. օդերևութաբանները առաջիկա օրերին զգալի տեղումներ չեն սպասում և ծայրահեղ շոգի ևս մեկ ալիք են կանխատեսում ՝ մինչև +38 աստիճան։ Օգոստոսի 3-ի դրությամբ Բուդապեշտում գետի ջրի մակարդակը նվազել է 10 սմով։
Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը հնարավոր է համարել, որ արդեն օգոստոսի 4-ին կամ 5-ին «Պակշ» ատոմակայանի աշխատանքը կդադարեցվի, քանի որ էլեկտրաէներգիայի արտադրությունն արդեն քառակի նվազել է (էներգաբլոկներն անհնար է սառեցնել ջրի բացակայության պատճառով)։ Դեռ անցյալ շաբաթ Հունգարիայի իշխանությունները խոշոր արդյունաբերական ձեռնարկություններին և սպառողներին կոչ էին արել կրճատել էներգիայի սպառումը, հատկապես պիկ ժամերին՝ 17:00-22:00։
Դանուբի մակարադկի նվազման պատճառով Ռումինիայի իշխանությունները արդեն ստիպված են եղել կանգնեցնել «Չերնավոդե» ատոմակայանի երկու ռեակտորներից մեկը, որը նույնպես գետի ջուրն է օգտագործում սառեցման համար: Խնդիրների առաջ են կանգնել նաև ռումինացի ֆերմերները՝ չկարողանալով հացահատիկ տեղափոխել գետով: «Dacia» և «Ford» ավտոարտադրողները հայտարարել են, որ Ռումինիայում գործող իրենց գործարանները մինչև օգոստոսի 19-ը կփակվեն` դեֆիցիտի պայմաններում էլեկտրաէներգիայի սպառումը նվազեցնելու համար:
Խնդիրներ են առաջացրել նաև Սերբիայի նավթավերամշակման գործարանում: Դանուբի վրա գտնվող երկրի ամենամեծ «Ջերդապ» հիդրոէլեկտրակայանի հզորությունն արդեն նվազել է մինչև իր առավելագույն հզորության 20%-ը: Սերբիայի իշխանությունները նույնպես կոչ են արել բնակիչներին նվազեցնել էլեկտրաէներգիայի սպառումը` մասնավորապես կրճատելով օդորակիչների օգտագործումը:
Կտրուկ նվազել է նաև Հռենոսի մակարդակը` մոտենալով վերջին 8 տարվա ամենացածր ցուցանիշին։
«Financial Time»s-ը, հղում անելով փորձագետներին, գրում է, որ Հռենոսի մակարադկի նվազումը կարող է կրճատել Գերմանիայի ՀՆԱ-ի աճը 0.1-0.2%-ով, քանի որ շուրջ 10 տոկոսով նվազել է գետով տեղափոխվող բեռների ծավալը։
Ֆրանսիայում, որտեղ 57 ռեակտոր արտադրում է երկրի էլեկտրաէներգիայի 70%-ը, դադարեցվել է ատոմակայանների մի մասի աշխատանքը։ Ատոմային էներգետիկայի ոլորտում առկա խնդիրների ֆոնին ԵՄ-ում շոգը մեծացրել է էլեկտրաէներգիայի արտադրության համար գազի գեներացիան: Հունիսի վերջից սպառումը տարեկան կտրվածքով աճել է 34%-ով, ինչը զգալիորեն բարդացնում է ձմռանը պատրաստվելու գործընթացը։
Սան գետ
Ստալովա Վոլյա, Լեհաստան
Գրեթե դատարկ Բրեն լճի մոտ խարսխված նավերը Դուբ գետում ջրի մակարդակի նվազումից հետո
Լը Բրեն, Շվեյցարիա
Դանուբ գետ
Ապատին, Սերբիա
Ջրի պատմական ցածր մակարդակ Հռենոս գետում
Քյոլն, Գերմանիա
Դանուբ գետում ջրի կրիտիկական ցածր մակարդակը
Ռասովա, Ռումինիա
Դանուբ գետի չորացած հունը
Ապատին, Սերբիա
Դանուբը երկարատև երաշտից հետո
Իսլազ, Ռումինիա
Լողացող տներ Վաալ գետի ծանծաղուտի վրա
Նեյմեգեն, Նիդեռլանդներ
Սան գետում ջրի մակարդակը պատմական ցածր մակարդակի է հասել
Ստալովա Վոլյա, Լեհաստան
Բացված ավազի առափնյա ծանծաղուտ Դանուբ գետում
Ապատին, Սերբիա
Բրեն լճի մոտ խարսխված նավերը Դուբ գետի մակարդակի նվազումից հետո
Լը Բրեն, Շվեյցարիա
Թեմզայի «մերկացած» հունը
Էշթոն Քինս, Մեծ Բրիտանիա
Բացված ավազի առափնյա ծանծաղուտ Դանուբ գետում
Ապատին, Սերբիա
Լուար գետի չորացող վտակը
Մոնժան-սյուր-Լուար, Ֆրանսիա