Թեհրանը դիտարել է Ուկրաինայում երեք թիրախների հարվածելու հնարավորությունը Կասպից ծովում Իրանի և Ռուսաստանի միջև բեռներ տեղափոխող նավի վրա հարձակումից հետո, հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզաեին։
Գործողությունը հետագայում չեղարկվել է, այն բանից հետո, երբ «Կիեւը ներողություն է խնդրել Իրանից»։
«Մենք պատրաստ էինք հարվածել Ուկրաինայում երեք թիրախների։ Սակայն, երբ նրանք պնդեցին, որ դա սխալ է եղել, մենք կասեցրինք մեր պատասխան գործողությունները՝ նրանց հայտարարությունը քննելու համար։ Նույնիսկ եթե դա սխալ է եղել, դեռ պահանջվում է փոխհատուցում», – ընդգծել է Ռեզաեին։
Հուլիսի 25-ին Ուկրաինան Կասպից ծովում հարվածել էր իրանական առևտրային նավի, որի հետևանքով մահացել էր անձնակազմի անդամ։