«Փայտ, քար վերցրեք, բարիկադներ սարքեք․․․»․ Լևոն Քոչարյանը ՔՊ-ականներին Փաշինյանի՝ մարտի 1-ին հնչեցրած կոչերը հիշեցրեց

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը, արձագանքելով նախօրեին ՔՊ-ականների կողմից հնչեցված հայտարարություններին՝ կապված Մարտի 1-ի հետ, ձայնագրություն միացրեց, որտեղ 2008թ. իրադարձությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասում է. «Ես ձեզնից յուրաքանչյուրին կոչ եմ անում՝ ունենալ ձեռքին ինչ-որ բան՝ ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար… Չեք պատկերացնի՝ հոգիս ոնց էր փառավորվել, երբ իմացա՝ ոստիկանների ձեռքից վահաններ ու մահակներ եք վերցրել… Հավաքում եք ինչքան հնարավոր է շատ մարդ»:

Լևոն Քոչարյանն ասաց՝ Փաշինյանն անմեղ չի եղել. «Երբ ձեր վարչապետն էս հայտարարությունն անում էր, չի եղել ոչ մի զոհ: Առաջին զոհը եղել ա ոստիկան, 190-ից ավելի ոստիկան է տարբեր վնասվածքներ ստացել ու քաղաքացիական անձ՝ 32 հոգի»,- հավելեց նա:

Leave a comment