160 կմ՝ 55 ժամում. Լեհ մարզիկը լողալով հատել Բալթիկ ծովը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լեհ լողորդ Բարտոլոմեյ Կուբկովսկին դարձել է առաջին մարդը, ով լողալով հատել է Բալթիկ ծովը: Նա մեկնարկել է Շվեդիայից ու հասել Լեհաստանի Դզիվնուվ քաղաք, հաղորդում է Eurosport-ը:

Կուբկովսկին 55 ժամում առանց քնի և հանգստի լողացել է շուրջ 160 կմ։ Լեհ լողորդը 5-րդ փորձից է հաջողել սահմանել ռեկորդը: 2022-ին նա կարողացել էր հաղթահարել 115 կմ, 2023-ին՝ 116,8 կմ, 2024-ին՝ 71,6, իսկ 2025-ին՝ 159:

Բարտոլոմեյ Կուբկովսկու լողալու ընթացքում հավաքվել է շուրջ 160 հազար եվրո: Ամբողջ գումարը կտրամադրվի քաղցկեղի դեմ պայքարի հիմնադրամին:

Բարտոլոմեյ Կուբկովսկին շուրջ 15 տարի զբաղվում է լողով: Նա 24-ժամյա լողի համաշխարհային ռեկորդակիր է և Լեհաստանի ու աշխարհի առաջնությունների բազմակի մրցանակակիր։

Leave a comment