https://arm.sputniknews.ru/20260804/vostikanutjan-qani-tsarajvogh-e-patzhvel-ngnn-ampvopel-e-2026-i-arajin-kisamjaky-105402852.html
Ոստիկանության քանի՞ ծառայող է պատժվել. ՆԳՆ–ն ամփոփել է 2026-ի առաջին կիսամյակը
Ոստիկանության քանի՞ ծառայող է պատժվել. ՆԳՆ–ն ամփոփել է 2026-ի առաջին կիսամյակը
Sputnik Արմենիա
6 ամսում ՆԳՆ համակարգի ծառայողների նկատմամբ ընդհանուր առմամբ կիրառվել է 162 կարգապահական տույժ։ 04.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-04T11:28+0400
2026-08-04T11:28+0400
2026-08-04T11:28+0400
հայաստան
ներքին գործերի նախարարություն (նգն)
ոստիկան
աշխատանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/02/17/26557211_0:36:1600:937_1920x0_80_0_0_de67aa49c32b1a8f43ff5928812814d9.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. ՆԳՆ-ն ոստիկանության 7 ծառայողի վերաբերյալ հաղորդում է ուղարկել նախաքննական մարմիններ՝ նրանց կողմից հանցագործություն կատարելու փաստերով։ Ինչպես հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը, ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կատարվել են 680 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ:«Ոստիկանության, փրկարար ծառայության, միգրացիայի և քաղաքացիության ծառայության, ինչպես նաև ենթակա կազմակերպությունների (ՊՈԱԿ-ների) ծառայողների, քաղաքացիական ծառայողների և աշխատակիցների նկատմամբ կիրառվել են 162 կարգապահական տույժեր՝ հիմնականում գործառույթները կարգավորող օրենքներով նախատեսված պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, լիազորություններն իրականացնելիս օրենքը խախտելու և ներքին կարգապահական կանոնները խախտելու համար»,- հայտնում են գերատեսչությունից։Ոստիկանության ծառայողների նկատմամբ կիրառվել է 146 կարգապահական տույժ, այդ թվում՝Եվս 11 ոստիկան ազատվել է աշխատանքից դատարանի մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու, ոստիկանությունում ծառայության անցնելու` օրենսդրությամբ սահմանված կարգի խախտում հայտնաբերվելու, ինչպես նաև դիտավորյալ հանցանքի հատկանիշներ պարունակող արարքի առնչությամբ ոստիկանության ծառայողի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը ոչ ռեաբիլիտացնող հիմքով դադարեցվելու հիմքերով։Կարգապահական տույժ է կիրառվել նաև 3 փրկարարի նկատմամբ,1 փրկարարական ծառայող էլ ազատվել է աշխատանքից դատարանի մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու հիմքով։Միգրացիայի և քաղաքացիության ծառայության քաղաքացիական ծառայողների նկատմամբ կիրառվել է 6 կարգապահական տույժ, որից 2՝ «նախազգուշացում», 1՝ «նկատողություն», 3՝ «խիստ նկատողություն»։Կարգապահական տույժեր են կիրառվել նաև ՆԳՆ ենթակա ՊՈԱԿ-ների ծառայողների և աշխատողների նկատմամբ։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/02/17/26557211_94:0:1517:1067_1920x0_80_0_0_6658ea2f27acbc56b7b542148c26d45d.jpg.webp
հայաստան, ներքին գործերի նախարարություն (նգն), ոստիկան, աշխատանք
հայաստան, ներքին գործերի նախարարություն (նգն), ոստիկան, աշխատանք
6 ամսում ՆԳՆ համակարգի ծառայողների նկատմամբ ընդհանուր առմամբ կիրառվել է 162 կարգապահական տույժ։
«Ոստիկանության, փրկարար ծառայության, միգրացիայի և քաղաքացիության ծառայության, ինչպես նաև ենթակա կազմակերպությունների (ՊՈԱԿ-ների) ծառայողների, քաղաքացիական ծառայողների և աշխատակիցների նկատմամբ կիրառվել են 162 կարգապահական տույժեր՝ հիմնականում գործառույթները կարգավորող օրենքներով նախատեսված պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, լիազորություններն իրականացնելիս օրենքը խախտելու և ներքին կարգապահական կանոնները խախտելու համար»,- հայտնում են գերատեսչությունից։
Ոստիկանության ծառայողների նկատմամբ կիրառվել է 146 կարգապահական տույժ, այդ թվում՝
Եվս 11 ոստիկան ազատվել է աշխատանքից դատարանի մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու, ոստիկանությունում ծառայության անցնելու` օրենսդրությամբ սահմանված կարգի խախտում հայտնաբերվելու, ինչպես նաև դիտավորյալ հանցանքի հատկանիշներ պարունակող արարքի առնչությամբ ոստիկանության ծառայողի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը ոչ ռեաբիլիտացնող հիմքով դադարեցվելու հիմքերով։
Կարգապահական տույժ է կիրառվել նաև 3 փրկարարի նկատմամբ,1 փրկարարական ծառայող էլ ազատվել է աշխատանքից դատարանի մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու հիմքով։
Միգրացիայի և քաղաքացիության ծառայության քաղաքացիական ծառայողների նկատմամբ կիրառվել է 6 կարգապահական տույժ, որից 2՝ «նախազգուշացում», 1՝ «նկատողություն», 3՝ «խիստ նկատողություն»։
Կարգապահական տույժեր են կիրառվել նաև ՆԳՆ ենթակա ՊՈԱԿ-ների ծառայողների և աշխատողների նկատմամբ։