Մեկնարկել է Հայաստանի առաջնությունը. Առաջին տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը

Մեկնարկել է ֆուտբոլի Հայաստանի 35-րդ առաջնությունը:

Առաջին տուրը հաղթական է ստացվել գործող չեմպիոն «Արարատ-Արմենիայի», փոխչեմպիոն «Նոայի», «Ալաշկերտի» ու առաջնության նորեկ «Սարդարապատի» համար:

«Ուրարտուն» «Փյունիկի» դեմ արտագնա խաղում պարտությունից խուսափել է ավելացված ժամանակում խփած երկու գոլերի շնորհիվ: Գրանցվել է 2:2 հաշիվը:

Հայաստանի առաջնությանը մասնակցում է 12 թիմ:

Հայաստանի առաջնություն, առաջին տուր

«Վան» – «Սարդարապատ»՝ 1:4

Պետրոս Ավետիսյան, 86 (11մ) – Լևոն Պետրոսյան, 31, Համլետ Մինասյան, 42 (11մ), Ջանիկ Դավթյան, 69, Արթուր Դանիելյան, 90+3
ԲԿՄԱ – «Շիրակ»՝ 0:0



«Գանձասար» – «Արարատ-Արմենիա»՝ 3:4

Դին Տիտկով, 39, Արտյոմ Ավանեսյան, 58 (11մ), Ժուաո Ադրիանո Սա Դե Ալմեյդա, 88 – Շունտո Կանդա, 3 (ինքնագոլ), Արայիկ Էլոյան, 30, Խուլիո Բուենո, 49, Ալիունե Նդուր, 83

«Նոա» – «Սյունիք»՝ 3:0

Կալիֆալա Մամադու Դումբիա, 30, Մարկո Լազետիչ, 41, Ալբերտ Գարեգինյան, 82

«Ուրարտու» – «Փյունիկ»՝ 2:2

Միքայել Միրզոյան, 90+2, Նիկոլաոս Կայնուրիոս, 90+4 (ինքնագոլ) – Իման Շահիլ Գրիֆիթ, 8, Գևորգ Տարախչյան, 69

Հեռացում՝ Միխայիլ Կովալենկո, 90 («Փյունիկ»)

«Ալաշկերտ» – «Արարատ»՝ 3:0

Կարեն Նալբանդյան, 54 (11մ), Դոմի Ժորես Մասումո, 75, 78

Leave a comment