Փաշինյանի կոչին արձագանքել է 1141 մարդ. նրանցից ոմանք առաջիկայում բարձր պաշտոն կստանան

https://arm.sputniknews.ru/20260804/pashinjani-kvochin-ardzaganqel-e-1141-mard-nrancic-vomanq-arajikajum-bardzr-pashtvon-kstanan-105393565.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1e/102811470_88:0:1368:960_1920x0_80_0_0_b0edcef6dc9d57c481b11237d966ecbb.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

նիկոլ փաշինյան, համալսարան, բուհ, աշխատանք, հհ կառավարություն, հայաստան

նիկոլ փաշինյան, համալսարան, բուհ, աշխատանք, հհ կառավարություն, հայաստան

Բաժանորդագրվել

Թեկնածուների միջին տարիքը, ըստ Նիկոլ Փաշինյանի, 34 է։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին արձագանքել է 1141 մարդ։ Այս մասին նա հայտնել է սոցցանցում։

Հունիսի 15-ին Փաշինյանն աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրել էր իրենց գիտելիքներն ու մասնագիտական փորձը ծառայեցնել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգին։

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դիմումների ուսումնասիրության և նախնական ընտրության արդյունքում 459 թեկնածու կամ դիմորդների շուրջ 40 տոկոսնանցել է 2–րդ փուլ։

«Հարցազրույցների և մասնագիտական գնահատման արդյունքների հիման վրա կձեւավորվի Կառավարության կադրային բանկ, որտեղ ընդգրկված թեկնածուների կրթությունը, աշխատանքային փորձն ու մասնագիտական հմտությունները կհամադրվեն պետական կառավարման համակարգի կոնկրետ կարիքների հետ»,–գրել է կառավարության ղեկավարը։

Նա նշել է, որ կադրային բանկում ընդգրկված թեկնածուներին առաջիկա մեկ տարվա ընթացքում կարող են առաջարկվել պետական կառավարման համակարգում աշխատանքի հնարավորություններ կամ համագործակցության այլ ձևաչափեր։

Լիլիթ Մակունցն արդեն նոր պաշտոն ունի

«Պիտի արձանագրեմ, որ այսօր արդեն մի շարք դիմումատուների բարձր պաշտոններում նշանակելու որոշում եմ կայացրել և առաջիկայում կտեսնեք այդ որոշումների դե յուրե իրագործումը»,–գրել է ՀՀ վարչապետը։

Հավելենք, որ թեկնածուների միջին տարիքը, ըստ Փաշինյանի, 34 է։

Leave a comment