Մոսկվայի մարզում ԱԹՍ–ների հարձակման հետևանքով 5 մարդ զոհվել է, ևս 6-ը՝ վիրավորվել. մարզպետ

Բաժանորդագրվել

Վնասվել են նաև էլեկտրատրանսֆորմատորային ենթակայան և վարչական շենք, տեղում շարունակում են աշխատել հրշեջներն ու բոլոր օպերատիվ ծառայությունները։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Մոսկվայի մարզի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Տեղեկությունը հայտնել է Մոսկվայի մարզպետ Անդրեյ Վորոբյովը։

«Այսօր առավոտյան հակաօդային պաշտպանության ուժերը հետ են մղել անօդաչուների հարձակումը Մոսկվայի մարզի վրա… Նովոսյոլոկի արդյունաբերական գոտում ԱԹՍ-ի հարվածի հետևանքով մի քանի բռնկում է տեղի ունեցել։ Ամենախոշորը պահեստում է, որտեղ բաց հրդեհն արդեն մարվել է… Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհվել է 5 մարդ, ևս 6–ը ստացել են վնասվածքներ։ Բոլոր տուժածներին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն», – գրել է մարզպետն իր Telegram-ալիքում։

Նրա խոսքով՝ վնասվել են նաև էլեկտրատրանսֆորմատորային ենթակայան և վարչական շենք, տեղում շարունակում են աշխատել հրշեջներն ու բոլոր օպերատիվ ծառայությունները։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment