Հայտնի են հուլիս ամսին աշխարհում ամենաշատ թանկացած և էժանացած ապրանքները

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հուլիսի արդյունքներով համաշխարհային շուկաներում ամենաշատ թանկացած ապրանքը ձուն է եղել, իսկ ամենաշատ էժանացածը՝ նարնջի հյութը` ըստ ICE Futures, CME Group-ի և Շանհայի մետաղների բորսայի տվյալներին։

Գործակալության տվյալներով՝ ամերիկյան բորսայում ձվի գինը մեկ ամսվա ընթացքում աճել է 334%-ով։ Գյուղատնտեսական ապրանքներից զգալիորեն թանկացել են նաև վարսակը (+15,5%) և ցորենը (+10,4%)։

Արդյունաբերական հատվածում ամենամեծ աճը գրանցել են կարբամիդը, որն օգտագործվում է ազոտական պարարտանյութերի արտադրության մեջ (+18,6%), և ստիրոլը, որը կիրառվում է սինթետիկ կաուչուկի և պլաստիկի արտադրության համար (+18,6%)։ Փաթեթավորման արտադրության մեջ լայնորեն օգտագործվող պոլիպրոպիլենն ու պոլիէթիլենը թանկացել են համապատասխանաբար 13,6% և 11,6%։

Էներգակիրների շարքում աճի առաջատարը ռուսական Urals տեսակի նավթն է եղել, որի գինը հուլիսին բարձրացել է 50,5%-ով։ Մեծ Բրիտանիայում բնական գազը թանկացել է 44%-ով, իսկ Եվրոպայում՝ 39%-ով։

Leave a comment