ԿԳՄՍ նախարարության կազմակերպմամբ Դիլիջանում մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային 4-րդ խաղերը, որոնց մասնակցում են ուժային կառույցների թիմերը։
ԿԳՄՍՆ-ի փոխանցմամբ՝ մրցումները կանցկացվեն մինչև օգոստոսի 8-ը՝ պաշտպանության նախարարության և «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամի մարզաբազաներում։
Խաղերի ծրագրում ընդգրկված են ռազմամարզական քառամարտ, ռազմականացված կրոսավազք, փոխանցումավազք, ռազմամարզական կողմնորոշում, ինչպես նաև հրաձգության երեք մրցաձև՝ «ԱԿ-103» ինքնաձիգով, «ՊՄ» ատրճանակով և «ԴԴ» հրացանով։
Մրցումներին մասնակցում են պաշտպանության, ներքին գործերի և արդարադատության նախարարությունների, Ազգային անվտանգության ծառայության, Պետական պահպանության ծառայության, ՊԵԿ-ի, Քննչական կոմիտեի և Հակակոռուպցիոն կոմիտեի թիմերը։
Անհատական մրցաձևերի հաղթողները կստանան մինչև 1 մլն դրամ, իսկ լավագույն թիմերն ու նրանց ղեկավարները կպարգևատրվեն դրամական մրցանակներով, մեդալներով և գավաթներով։