Հայկ Կոնջորյանի եղբոր` Ավետ Կոնջորյանի նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել խուլիգանության հոդվածի հատկանիշներով:
Այս մասին ԶԼՄ-ներին հայտնում են Քննչական կոմիտեից։
Նշենք, որ վարույթը հարուցվել է դատախազությունից ստացված հաղորդման հիման վրա։
Հիշեցնենք, որ պատճառը ՔՊ–ական Նաիրի Հակոբյանի տան մոտ հայհոյանքներ հնչեցնելն է։