https://arm.sputniknews.ru/20260803/irkutski-marzum-erkteghanvoc-inqnatir-e-anhetacel-105386868.html
Իրկուտսկի մարզում երկտեղանոց ինքնաթիռ է անհետացել
Իրկուտսկի մարզում երկտեղանոց ինքնաթիռ է անհետացել
Sputnik Արմենիա
Ինքնաթիռում երկու օդաչու է եղել։ 03.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-03T21:01+0400
2026-08-03T21:01+0400
2026-08-03T21:01+0400
ռուսաստան
իրկուտսկ
ինքնաթիռ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/03/105386224_0:120:1280:840_1920x0_80_0_0_0fbaf568d93d5db45667b56f3d543103.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Իրկուտսկի մարզում անհետացել է «Cessna 182» ինքնաթիռը, որը զբաղվում էր անտառային հրդեհի իրավիճակի մոնիտորինգով։ Այս մասին հայտնում է Իրկուտսկի մարզպետ Իգոր Կոբզևը` հղում անելով անտառային համալիրի նախարարության տարածաշրջանային կարգավարական ծառայությանը։«Բոդայբոյի շրջանում անտառային հրդեհի մարման մոնիտորինգով զբաղվող «Cessna 182» ինքնաթիռը նշանակված ժամին կապի դուրս չի եկել և մեկնման վայր չի վերադարձել», – տելեգրամյան ալիքում գրել է Կոբզևը:https://t.me/kobzevii/16720Նրա խոսքով՝ ինքնաթիռում երկու օդաչու է եղել։Ինքնաթիռը ժամը 20:50-ին (Մոսկվայի ժամանակով 15:50-ին) պետք է վերադառնար Մամա գյուղ, որտեղից ցերեկը ուղևորվել էր պարեկության: GPS սարքի տվյալներով՝ անձնակազմը զննել է Բոդայբոի անտառտնտեսության տարածքը, որտեղ հրդեհ է բռնկվել, այնուհետև օդանավն ուղղվել է դեպի Բոդայբո։ Քաղաքի օդային տարածքում պտույտ կատարելով՝ ուղևորվել է հարավ-արևելք: Վերջին կոորդինատները գրանցվել են ժամը 13:58-ին (Մոսկվայի ժամանակով 08:58-ին):
իրկուտսկ
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/03/105386224_0:0:1280:960_1920x0_80_0_0_59f08134c0ec17d83b679b3a69eb0499.jpg.webp
ռուսաստան, իրկուտսկ, ինքնաթիռ
ռուսաստան, իրկուտսկ, ինքնաթիռ
Ինքնաթիռում երկու օդաչու է եղել։
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Իրկուտսկի մարզում անհետացել է «Cessna 182» ինքնաթիռը, որը զբաղվում էր անտառային հրդեհի իրավիճակի մոնիտորինգով։ Այս մասին հայտնում է Իրկուտսկի մարզպետ Իգոր Կոբզևը` հղում անելով անտառային համալիրի նախարարության տարածաշրջանային կարգավարական ծառայությանը։
«Բոդայբոյի շրջանում անտառային հրդեհի մարման մոնիտորինգով զբաղվող «Cessna 182» ինքնաթիռը նշանակված ժամին կապի դուրս չի եկել և մեկնման վայր չի վերադարձել», – տելեգրամյան ալիքում գրել է Կոբզևը:
https://t.me/kobzevii/16720
Նրա խոսքով՝ ինքնաթիռում երկու օդաչու է եղել։
Ինքնաթիռը ժամը 20:50-ին (Մոսկվայի ժամանակով 15:50-ին) պետք է վերադառնար Մամա գյուղ, որտեղից ցերեկը ուղևորվել էր պարեկության: GPS սարքի տվյալներով՝ անձնակազմը զննել է Բոդայբոի անտառտնտեսության տարածքը, որտեղ հրդեհ է բռնկվել, այնուհետև օդանավն ուղղվել է դեպի Բոդայբո։ Քաղաքի օդային տարածքում պտույտ կատարելով՝ ուղևորվել է հարավ-արևելք: Վերջին կոորդինատները գրանցվել են ժամը 13:58-ին (Մոսկվայի ժամանակով 08:58-ին):