«Ավելի լավ չէ՞ քաղաքական հայդուկ լինել, քան քամելեոն, գործընկերներս նշեցին՝ Դուք ինչ ճանապարհ եք անցել, դա Ձեր գործն է․ Արթուր Խաչատրյանը՝ Հայկ Կոնջորյանին

«Դուք ասում եք՝ քաղաքական հայդուկ, մի ուրիշ տերմին էլ ես եմ մտցրել՝ քաղաքական քամելեոն։ Հարց է՝ ավելի լավ է լինել քաղաքական քամելեո՞ն, թե՞ քաղաքական հայդուկ՝ քամին որտեղից փչի, այդ գույնն ընդունես։ Իմ գործընկերները նշեցին, թե Դուք ինչ ճանապարհ եք անցել։ Դա է Ձեր արժեքային համակարգը, բայց դրանով հանդերձ՝ դա Ձեզ իրավունք չի տալիս մյուսներին պիտակավորել»,- ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով ՔՊ-ի կողմից ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու առաջադրված Հայկ Կոնջորյանի հայտարարություններին։

Ըստ նրա՝ ՀՀ-ում այժմ անդորր է, ոչ թե խաղաղություն․ «Ո՞ր դեպքում է խաղաղություն, երբ թշնամին միջամտո՞ւմ է ՀՀ ներքին գործերին, պարտադրում, որ փոխենք մեր Սահմանադրությունը։ Խաղաղությունը և անդորրը տարբեր բաներ են։ Մենք անդորրի, դադարի ժամանակաշրջանի մեջ ենք, բայց սա խաղաղություն չէ։ Խաղաղություն կարող է սահմանվել այն դեպքում, երբ կողմերի կենսական շահերը պաշտպանվեն»։

ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment