«Ինչքան դիվիդենտ, շահաբաժին է վճարել «Հայփոստ» ընկերությունը պետական կառավարման անցնելուց հետո»,-«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հարցրեց ՔՊ-ի կողմից ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու առաջադրված Հայկ Կոնջորյանին։
Նա պատասխանեց․ «Ես ուզում եմ ի լուր Ձեզ ու բոլորին ասել, որ ես «Հայփոստ» ընկերության տնօրենը չեմ, այլ իմ կինն է տնօրենը։ «Հայփոստի» օպերացիոն աշխատանքային հարցերին չեմ խառնվում»։ Ինքն էլ իր հերթին Նարեկ Կարապետյանին հարցրեց․ «ՀԷՑ-ը որքա՞ն հավելագրումներ է արել մեր տատիկ-պապիկների, զորամասերի վրա»։
Նարեկ Կարապետյանն արձագանքեց․ «Պետական կառավարում ստանձնելուց հետ «Հայփոստը» ՀՀ-ին վճարել է զրո դրամ դիվիդենտ։ Ավելացրել է բազմաթիվ կետերով սակագները, վճարել է զրո դրամ, նրանից հետո, երբ կառավարումը վերցվել է Հայաստանի ազգային հերոս Էդուարդո էռնեկյանի ընկերությունից։ Հիմա գլխավոր հարցը՝ Դուք վերցնում եք ընկերությունները մասնավոր կառավարիչներից և սեփականատերերից, կառավարում եք, բարձրացնում եք սակագները, պետությունը ստանում է զրո տոկոս շահաբաժին։ Սա ձեր տնտեսական քաղաքականության դեմքն է, և վերջում ձեր ուժը ստանում է մի հաստիք այնտեղ»։
ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: