ՆԱՏՕ-ի երկրները դարձել են միջազգային ահաբեկչության հովանավորներ․ Մարիա Զախարովա

ՆԱՏՕ-ի անդամ երկրները միջազգային ահաբեկչության հովանավորներ են։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ահաբեկչության հովանավորներն այսօր ՆԱՏՕ-ի երկրներն են։ Ոչ վաղ անցյալում ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը հայտարարում էին ահաբեկչության նկատմամբ զրոյական հանդուրժողականության մասին, իսկ այժմ իրենք են դարձել միջազգային ահաբեկչական գործունեության մաս», — ասել է նա՝ մեկնաբանելով, ըստ ռուսական կողմի, Ուկրաինայի զինված ուժերի հարվածները Գելենջիկին։

Զախարովայի խոսքով՝ Եվրոպայի կենտրոնում գործում է «ահաբեկչական զինված խմբավորում, որը զավթել է Ուկրաինայի պետական կառավարման համակարգը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment