«Ձեր պատասխանի մարտավարությունն ի՞նչ էր՝ մնացածներն ավելի շատ էին ստանում, բյուջեից փող չի ստանում, ի՞նչ եք ուզում»,- արձագանքելով ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Հայկ Կոնջորյանի՝ կնոջ աշխատավարձի վերաբերյալ ելույթին, ասաց ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
«Հաշվի առնելով հանգամանքը, որ Հայփոստ ՓԲԸ բաժնետերը ՀՀ-ն է, հանրությունն է ֆինանսական հետևանքների կրողը: Եվ ահա վնասով աշխատող ընկերության ղեկավարը ստանում է ավելի շատ փող, քան երկրի վարչապետն ու նախագահը միասին վերցրած: Գումարը, որը ժողովուրդը վճարում է այդ ընկերությանն ու պաշտոնյային, ավելի շատ է, քան հանրությունը վճարում է երկրի նախագահին ու վարչապետին: Մի՞թե դա հարցեր չի առաջացնում, իհարկե առաջացնում է»,- հավելեց Խաչատրյանը: