Սիմոնյանն օգնություն է առաջարկել Գելենջիկում զոհվածների ընտանիքներին

Բաժանորդագրվել

Մարգարիտա Սիմոնյանի հետևորդները մեկնաբանություններում շնորհակալություն են հայտնել նրան։

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն օգնություն է առաջարկել Գելենջիկում ուկրաինական անօդաչուի բեկորներից զոհվածների ընտանիքներին:

Այսօր Գելենջիկի մոտակայքում՝ Արխիպո-Օսիպովկա գյուղում, ուկրաինական անօդաչու թռչող սարքի բեկորների ընկնելու հետևանքով 7 մարդ է մահացել, այդ թվում՝ 3 երեխա:

«Չեմ մեկնաբանի, որովհետև ասելու բան չկա։ Ով օգնության կարիք ունի, թող գրի այստեղ», – «Մաքս» հարթակում գրել է Սիմոնյանը։

Նրա հետևորդները մեկնաբանություններում շնորհակալություն են հայտնել օգնելու պատրաստակամության համար:

Ավելի վաղ Սիմոնյանը հայտնել էր, որ մեկ միլիոն ռուբլի կփոխանցի Մոսկվայի մարզում ուկրաինական անօդաչուների հարձակման զոհ դարձած 6 ամսական երեխայի ընտանիքին:

Leave a comment