Պաշտպանության հանձնաժողովում չեմ լինելու. Անդրանիկ Քոչարյան

Քաղաքականություն

03.08.2026 | 17:43

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ այլևս չի լինի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի կազմում։

«Ո՛չ, ես արդեն առաջադրվել եմ Պետաիրավական հանձնաժողովի որպես անդամ»։

Նրա խոսքով՝ Պետաիրավական հանձնաժողովում իր փորձը ևս օգտակար կլինի։

«Ես այն ոլորտում էլ վատ չեմ, որովհետև մի մոռացեք, որ Պետաիրավական հանձնաժողովի տիրույթում են գտնվում քննչական մարմինները, զեկույցները, Գլխավոր դատախազի և համապատասխան մարմինների զեկույցները։ Դրանք ըստ էության առնչվում են նաև անվտանգային խնդիրներին, որտեղ իմ փորձառությունը շատ օգտակար կլինի երկրի համար։ Ես փոխում եմ սլաքները, հիմա նոր իրողություն է, նոր դիրքում կարծում եմ՝ նոր խոսք պետք է բերել, որը կրկին առնչվելու է մեր երկրի անվտանգությանը»,- ասաց Քոչարյանը։

Մանրամասները` տեսանյութում։

Leave a comment