Որոշումը իմն է, վարչությանը և խմբակցությանը. Ռուբինյանը` ԱԺ նիստերին բարեկիրթ լինելու առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

03.08.2026 | 17:51

Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ խորհրդարանում բարեկիրթ բանավեճ ունենալու մոտեցումը միանձնյա որոշում չէ, այլ համաձայնեցված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության և խմբակցության հետ։

«Բարեկրթության վերաբերյալ մոտեցման առումով որոշումը իմն է, վարչությանը և խմբակցությանը։ Այսինքն՝ ես միայնակ չէի կարող, չէի կարող խմբակցության անունից խոստանալ, որ մենք կլինենք բարեկիրթ, եթե դա չլիներ խմբակցության որոշումը»,- ընդգծել է Ռուբինյանը։

Անդրադառնալով պատգամավորների և ԱԺ աշխատակիցների պարգևավճարների համակարգին՝ ԱԺ փոխնախագահը նշել է, որ որևէ փոփոխություն չի նախատեսվում․ «Պարգևավճարների առումով, դուք գիտեք, որ կա ներդրված համակարգ՝ Կառավարության կողմից ներդրված, որը հիմնված է կատարողականի գնահատման վրա, և Ազգային ժողովը դրա մասն է։ Սա է շարունակվելու։ Այսինքն՝ այդ առումով փոփոխություններ չեն լինելու վերջին ամիսների համեմատ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment