Պենտագոնը հայտարարել է նոր պաշտպանական համաձայնագրերի մասին

Պենտագոնը հայտարարել է «Northrop Grumman» և «Lockheed Martin» ընկերությունների հետ կնքված շրջանակային համաձայնագրերի մասին, որոնք զգալիորեն կբարձրացնեն Patriot և Terminal High Altitude Area Defense (THAAD) հակահրթիռային համակարգերի արտադրությունը, հայտնել է ԱՄՆ պատերազմի նախարությունը։

«ԱՄՆ-ի ռազմական նախարարությունը, «Northrop Grumman»-ի և «Lockheed Martin»-ի հետ համատեղ, այսօր հայտարարել է հակահրթիռային համակարգերի կարևոր բաղադրիչների արտադրության հզորությունը ընդլայնելու երկու շրջանակային համաձայնագրերի մասին», – ասվում է հայտարարության մեջ։

Նախարարությունը նշել է, որ այս համաձայնագրերը կարևոր են հիմնական մատակարարների երկարաժամկետ պահանջարկն ապահովելու համար՝ «թույլ տալով եռապատկել «Patriot Advanced Capability-3» (PAC-3) համակարգերի արտադրությունը և քառապատկել «Terminal High Altitude Area Defense» (THAAD) համակարգերի արտադրությունը»։

Նախարարության տվյալներով՝ համաձայնագրերը զգալիորեն կբարձրացնեն հրթիռային հատվածի արդիականացման ծրագրի արտադրական հզորությունը, ինչպես նաև կապահովեն պինդ վառելիքով շարժիչների երկրորդ աղբյուրի ստեղծումը։

«Համաձայնագիրը քառապատկելու է THAAD հակահրթիռային համակարգերի կառուցվածքային բաղադրիչների արտադրությունը։ Սա ներառում է կարևոր մասեր, ինչպիսիք են հրթիռի միջին հատվածի մարմինները, մարտագլխիկների ծածկոցները և ուղղորդող ռելսերի հավաքույթները», – նշել է Պենտագոնը։

Leave a comment