Գևորգ Պապոյանն ու Վահե Հովհաննիսյանը վերանշանակվել են իրենց պաշտոններում

Քաղաքականություն

03.08.2026 | 17:35

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը վերանշանակվել են իրենց պաշտոններում։

Նախագահ Վահագն Խաչատուրյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ, օգոստոսի 3-ին ստորագրել է նրանց նշանակման մասին հրամանագրերը։ Երկուսն էլ նախարարի պաշտոնում նշանակվել են երկրորդ անգամ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հանրապետության նախագահը ստորագրել էր նաև կառավարության ևս 10 անդամների նշանակման մասին հրամանագրերը։

Leave a comment