Նախագահի հրամանագրով Դավիթ Թադևոսյանը նշանակվել է ԲՏԱ նախարար


Նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, որով Դավիթ Թադևոսյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար:


«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի. 


Դավիթ Թադևոսյանին նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար»,- նշված է հրամանագրում:


Նախագահի մյուս հրամանագրերով՝ նախարարների պաշտոնակատարներ Դավիթ ԽուդաթյանըՍուրեն ՊապիկյանըՀամբարձում ՄաթևոսյանըԱրփինե ՍարգսյանըԺաննա ԱնդրեասյանըԱրարատ ՄիրզոյանըՍրբուհի Գալյանը, Անահիտ ԱվանեսյանըԱրսեն Թորոսյանը վերանշանակվել են իրենց պաշտոններում:

Դիտումների քանակ5

Leave a comment