Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով

Բաժանորդագրվել

Կենտրոնի տվյալներով՝ լճի մակարդակը նախորդ տարվա նույն օրվա համեմատ բարձր է 16 սանտիմետրով։

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Սևանա լճի մակարդակը հուլիսի 27-ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում նվազել է 1 սանտիմետրով և օգոստոսի 2-ի դրությամբ կազմել 1900,77 մետր։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։

Կենտրոնի տվյալներով՝ լճի մակարդակը նախորդ տարվա նույն օրվա համեմատ բարձր է 16 սանտիմետրով, իսկ 2026 թվականի հունվարի 1-ի համեմատ՝ 55 սանտիմետրով։

Նշվում է նաև, որ հուլիսի 27-ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում Արփա–Սևան ջրատարով լիճ է տեղափոխվել 2,27 մլն խորանարդ մետր ջուր, իսկ տարվա սկզբից մինչև օգոստոսի 2-ը ներառյալ՝ 163,634 մլն խորանարդ մետր։

Սևանա լճից Հրազդան ՀԷԿ-ի ուղղաթեք ջրանցքի Գեղամավան դիտակետով նույն ժամանակահատվածում բաց է թողնվել 6,278 մլն խորանարդ մետր ջուր, իսկ հուլիսի 2-ից օգոստոսի 2-ը ներառյալ ընդհանուր բացթողումը կազմել է 19,327 մլն խորանարդ մետր։

Leave a comment