2 փոխվարչապետները վերանշանակվեցին իրենց պաշտոններում

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ Մհեր Գրիգորյանին և Տիգրան Խաչատրյանին վերանշանակել է փոխվարչապետների պաշտոնում։ Համապատասխան հրամանագրերը ստորագրվել են այսօր՝ օգոստոսի 3-ին։ Հիշեցնենք՝ Մհեր Գրիգորյանն այս պաշտոնում նշանակվել է 2018թ․ մայիսի 12-ին, իսկ Տիգրան Խաչատրյանը՝ 2022 թ. դեկտեմբերի 19-ին։

Leave a comment