Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնում Հայկ Կոնջորյանի ընտրության ժամանակ նրան հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։ Նա թեկնածուին քաղաքական կոռուպցիայի մեջ է մեղադրել Հայկ Կոնջորյանին՝ բարձրաձայնելով նրա կնոջ՝ «Հայփոստի» տնօրենի պաշտոնում նշանակվելու և տարեկան 118,000 դոլար աշխատավարձ ստանալու հարցը: Խամոյանը շեշտել է, որ այդ գումարը կրկնակի գերազանցում է ՀՀ վարչապետի և նախագահի աշխատավարձերը, իսկ մրցութային արձանագրությունների գաղտնի պահելը խորացնում է կասկածները:
Ի պատասխան՝ Հայկ Կոնջորյանը հայտարարել է, որ իր կինը «Հայփոստի» պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է, իսկ նախկինում նույնիսկ ստորաբաժանումների ղեկավարներն են ավելի շատ վարձատրվել: Նա պարզաբանել է, որ կինը հինգ տարի աշխատել է այդ համակարգում և նշանակվել է բաց մրցույթի արդյունքում, որին ինքը չի մասնակցել:
Կոնջորյանը նաև ընդգծել է, որ «Հայփոստը» ինքնաֆինանսավորվող կառույց է և պետբյուջեից գումարներ չի ստանում՝ հակադարձելով Խամոյանին, որ վերջինս հինգ տարի հարկատուների հաշվին աշխատավարձ է ստացել, բայց աշխատանքի չի ներկայացել։
Մանրամասները՝ տեսանյութում։