https://arm.sputniknews.ru/20260803/gerineri-pahvvogh-andzanc-harcy-amenorja-ashkhatanqi-mas-e-ruben-rubinjan-105376191.html
Գերիների, պահվող անձանց հարցը ամենօրյա աշխատանքի մաս է. Ռուբեն Ռուբինյան
Գերիների, պահվող անձանց հարցը ամենօրյա աշխատանքի մաս է. Ռուբեն Ռուբինյան
Sputnik Արմենիա
ԱԺ նորընտիր նախագահը նշեց, որ խորհրդարանական մակարդակում ինչպես որ աշխատել են, շարունակելու են աշխատել այդ ուղղությամբ։ 03.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-03T16:35+0400
2026-08-03T16:35+0400
2026-08-03T16:36+0400
հայաստան
գերի
ռուբեն ռուբինյան
աժ (ազգային ժողով)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/03/28531373_0:41:1600:941_1920x0_80_0_0_4e27c1fb88ecce5fbb99a47cf61b08f7.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Գերիների, պահվող անձանց հարցը երբեք չդադարող, ամենօրյա աշխատանքի մաս է։ Լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք չի պատրաստվում որպես ԱԺ նախագահ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։Ռուբինյանը նշեց, որ խորհրդարանական մակարդակում ինչպես որ աշխատել են, շարունակելու են աշխատել այդ ուղղությամբ։Հիշեցնենք` պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 19 հայ գերի կա։ Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել: Ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ նրան այլ հայ գերիների հետ տեղափոխել են Բաքվի Ղարադաղի շրջանի Ումբակի բանտային համալիր:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/03/28531373_121:0:1544:1067_1920x0_80_0_0_7dd28ec46e43151354750fa598f373e5.jpg.webp
հայաստան, գերի, ռուբեն ռուբինյան, աժ (ազգային ժողով)
հայաստան, գերի, ռուբեն ռուբինյան, աժ (ազգային ժողով)
ԱԺ նորընտիր նախագահը նշեց, որ խորհրդարանական մակարդակում ինչպես որ աշխատել են, շարունակելու են աշխատել այդ ուղղությամբ։
«Այդ ամենօրյա աշխատանքի շնորհիվ է, որ 200-ից ավելի գերիներ այս տարիների ընթացքում վերադարձել են հայրենիք։ Եղել են ամիսներ, երբ որևէ շարժ չի եղել, տպավորություն է եղել, որ կառավարությունը բան չի անում, բայց մեկ էլ հանկարծ վերադարձել են հերթական գերիները»,- ասաց նա։
Ռուբինյանը նշեց, որ խորհրդարանական մակարդակում ինչպես որ աշխատել են, շարունակելու են աշխատել այդ ուղղությամբ։