Ռուսական լողափի վրա ԱԹՍ-ի հարձակումից վիրավորների թիվը հասել է 47-ի, 6 մարդ զոհվել է, այդ թվում՝ 3 երեխա

Ռուսաստանի Դաշնության Գելենջիկ քաղաքի մոտակայքում Արխիպո-Օսիպովկայի լողափի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման վիրավորների թիվը հասել է 47-ի։

6 մարդ զոհվել է, այդ թվում՝ 3 երեխա, գրել են ԶԼՄ-ները՝ հղում անելով պաշտոնական աղբյուրներին։

Արխիպո-Օսիպովկա հիվանդանոցում առաջին բուժօգնություն է ցուցաբերվել։ Գյուղական հիվանդանոցը համալրվել է քաղաքային հիվանդանոցի բժիշկներով և տեղական առողջարանի բուժաշխատողներով։ 

Նախնական տվյալներով՝ լողափի վրա հարձակումը կարող էր տեղի ունենալ Օդեսայից։

 

Leave a comment