Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆում «Նոայի» մրցակիցը կարող է լինել «Այաքսը»

ՈՒԵՖԱ-ի գրասենյակում կայացել է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման վերջին՝ փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը։

Հայաստանի գավաթակիր «Նոան» շվեյցարական «Սյոնի» արգելքը հաղթահարելու դեպքում Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի ուղեգիրը կվիճարկի «Այաքս» (Նիդերլանդներ) – «Շելբուրն» (Իռլանդիա) զույգի հաղթողի հետ։

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին հանդիպումները կկայանան օգոստոսի 20-ին, իսկ պատասխան խաղերը՝ մեկ շաբաթ անց։

Հիշեցնենք, որ «Նոան» եվրագավաթներում պայքարը սկսել է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլից և երկխաղյա դիմակայությունում հաղթել է մոլդովական «Զիմբրուին» (1:1, 2:1):

Leave a comment