Քաղաքականություն
03.08.2026 | 13:35
Factor TV-ի հարցին, թե ինչու Ազգային ժողովում իրենց սեղաններին այլևս Արցախի դրոշը չկա, «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը պատասխանեց, որ առաջին նիստից ի վեր այն արդեն բացակայել է։
Նրա խոսքով՝ խմբակցությունը դեռ վերջնական որոշում չի կայացրել՝ դրոշը կրկին տեղադրել, թե ոչ։ Գրիգորյանը նշեց, որ չեն ցանկանում, որպեսզի հարցը վերածվի «դրոշների պատերազմի» և իշխանություններին առիթ տա իրենց քաղաքականությունը արդարացնելու՝ այն կապելով ընդդիմության գործողությունների հետ։
Նա ընդգծեց, որ անկախ դրոշի հարցից՝ Արցախի, արցախահայության վերադարձի և գերիների թեմաները շարունակում են մնալ իրենց քաղաքական օրակարգում և արտացոլվում են նաև խմբակցության ելույթներում։
Մանրամասները` տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան