Գելենջիկում ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով 3 մարդ զոհվել է, 13-ը` տուժել

Գելենջիկում անօդաչուի բեկորների ընկնելու հետևանքով կան զոհեր և տուժածներ։ Այս մասին հայտնել է մարզպետ Վենիամին Կոնդրատևը։

«Գելենջիկում ողբերգություն է տեղի ունեցել։ Նախնական տեղեկություններով՝ Արխիպո-Օսիպովկա գյուղում անօդաչուի բեկորների ընկնելու հետևանքով 3 մարդ է զոհվել։ Անկեղծ ցավակցություն եմ հայտնում հարազատներին և մտերիմներին։ Եվս 13 մարդ է տուժել, այդ թվում՝ երեխաներ», – ասվում է հաղորդագրության մեջ։

Leave a comment