Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցով անցնող երթուղու վերաբերյալ համաձայնության ձեռքբերումը դեռ չի նշանակի, որ նեղուցի ջրային տարածքն անմիջապես կբացվի նավագնացության համար։ Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
«Հորմուզի նեղուցով նավագնացության անվտանգ երթուղու վերաբերյալ համաձայնության ձեռքբերումը անհրաժեշտ, սակայն ոչ բավարար պայման է նեղուցի վերաբացման համար»,- ընդգծել է նա մամուլի ասուլիսի ընթացքում։
Բաղային հավելել է, որ Հորմուզի նեղուցի փակման պատճառը ոչ թե Թեհրանի և Մասկատի միջև առկա տարաձայնություններն են, այլ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի նկատմամբ իրականացված ագրեսիվ գործողությունները։