Եթե դատարանը կալանքը չփոխի, Արեգնազ Մանուկյանի աղջիկը 14-ամյակն ու դպրոցը առանց մոր պիտի դիմավորի․ փաստաբան

Երեկ ԱԺ նորընծա խոսնակ Ռուբինյանն ասում էր, թե «նախկինների ժամանակ» 18-ամյակը ստիպված է եղել կալանավորված հոր բացակայությամբ դիմավորել, գրել է փաստաբան Տաթևիկ Սողոյանը։

Արեգնազ Մանուկյանն էր զանգել․ ասում էր` եթե Վերաքննիչ դատարանը կալանքը չփոխի, իր աղջիկը օգոստոսի 19-ին 14-ամյակը ու սեպտեմբերի 1-ին դպրոցը առանց մոր պիտի դիմավորի:

Leave a comment