https://arm.sputniknews.ru/20260803/multi-grup-i-ynkerutjunneri-ashkhatakicnery-bvoghvoqi-akcia-en-anum-karavarutjan-mvot-105365057.html
«Մուլտի գրուպ»-ի ընկերությունների աշխատակիցները բողոքի ակցիա են անում կառավարության մոտ
«Մուլտի գրուպ»-ի ընկերությունների աշխատակիցները բողոքի ակցիա են անում կառավարության մոտ
Sputnik Արմենիա
Ակցիայի մասնակիցները հույս ունեն, որ այսօր որոշակի պատասխան կստանան կառավարությունից իրենց հետագա կարգավիճակի վերաբերյալ։ 03.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-03T11:51+0400
2026-08-03T11:51+0400
2026-08-03T11:54+0400
«մուլտի վելնես» մարզական համալիր
մուլտի գրուպ
գագիկ ծառուկյան
բողոքի ակցիա
նիկոլ փաշինյան
բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ)
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/03/105365236_0:0:1920:1080_1920x0_80_0_0_7ac71e91c5cba18b611222f1f6df84f0.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. «Մուլտի գրուպ»-ի կազմի տարբեր ձեռնարկությունների աշխատակիցները բողոքի ակցիա են անում ՀՀ կառավարության շենքի մոտ՝ պահանջելով վերաբացել իրենց աշխատավայրերը։Լրագրողների հետ զրույցում «Մուլտի Վելնեսի» տնօրեն Արման Փիրոյանը նշեց՝ թեպետ մարզահամալիրը վերաբացվել է, բայց այս դեպքում էլ քաղաքապետարանն ապօրինի կերպով օգտագործում է իրենց գույքը՝ դրա համար չունենալով ոչ մի իրավական հիմք։Նրա խոսքով՝ մյուս ընկերությունների մասով այսօր հույս ունեն որոշակի պատասխան ստանալ, իրենց դեպքում, սակայն, նման ակնկալիք չունեն։Ծաղկաձորի «Ռոյալ Սքայ» ռեստորանի տնօրեն Արմինե Դավթյանը նշեց՝ մինչ օրս որևէ պատասխան չունեն՝ երբ են բացվելու ընկերությունները, երբ են բանկային հաշիվների կալանքները հանվելու, և ով է վճարելու բոլոր այն աշխատակիցներին, որոնք արդեն շաբաթներ շարունակ հարկադիր պարապուրդում են։Շուրջ 40 րոպե անց ընկերությունների ղեկավարները կառավարություն են մտնում հանդիպման։ Դեռևս անհայտ է, թե ով է ընդունելու նրանց։Հիշեցնենք` հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող ձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Ընկերությունների դռները կապարակնքվեցին, և աշխատանքը դադարեցվեց։Ծառուկյանը հուլիսի 6-ին ձերբակալվեց, իսկ հաջորդ օրը կալանավորվեց 2 ամսով։ Գործարարը և ևս մեկ անձ մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ:Հուլիսի 16-ին հայտնի դարձավ, որ «Արարատցեմենտը» հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը, «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին, իսկ դատախազությունը պահանջում է Ծառուկյանից բռնագանձել 75 անշարժ գույք և շուրջ 106 մլրդ դրամ։
2026
Լուրեր
am_HY
«Մուլտի գրուպ» ընկերությունների ներկայացուցիչները մտնում են կառավարություն` իրենց բողոքը ներկայացնելու
Sputnik Արմենիա
“Մուլտի գրուպ” ընկերությունների ներկայացուցիչները մտնում են կառավարություն` իրենց բողոքը ներկայացնելու
2026-08-03T11:51+0400
true
PT0M51S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/03/105365236_254:0:1694:1080_1920x0_80_0_0_012ec32c79a63b0b98fec7bdb5a1c201.jpg.webp
«մուլտի վելնես» մարզական համալիր, մուլտի գրուպ, գագիկ ծառուկյան, բողոքի ակցիա, նիկոլ փաշինյան, բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ), видео, տեսանյութեր, տեսանյութ
«մուլտի վելնես» մարզական համալիր, մուլտի գրուպ, գագիկ ծառուկյան, բողոքի ակցիա, նիկոլ փաշինյան, բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ), видео, տեսանյութեր, տեսանյութ
Ակցիայի մասնակիցները հույս ունեն, որ այսօր որոշակի պատասխան կստանան կառավարությունից իրենց հետագա կարգավիճակի վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. «Մուլտի գրուպ»-ի կազմի տարբեր ձեռնարկությունների աշխատակիցները բողոքի ակցիա են անում ՀՀ կառավարության շենքի մոտ՝ պահանջելով վերաբացել իրենց աշխատավայրերը։
Լրագրողների հետ զրույցում «Մուլտի Վելնեսի» տնօրեն Արման Փիրոյանը նշեց՝ թեպետ մարզահամալիրը վերաբացվել է, բայց այս դեպքում էլ քաղաքապետարանն ապօրինի կերպով օգտագործում է իրենց գույքը՝ դրա համար չունենալով ոչ մի իրավական հիմք։
Նրա խոսքով՝ մյուս ընկերությունների մասով այսօր հույս ունեն որոշակի պատասխան ստանալ, իրենց դեպքում, սակայն, նման ակնկալիք չունեն։
Ծաղկաձորի «Ռոյալ Սքայ» ռեստորանի տնօրեն Արմինե Դավթյանը նշեց՝ մինչ օրս որևէ պատասխան չունեն՝ երբ են բացվելու ընկերությունները, երբ են բանկային հաշիվների կալանքները հանվելու, և ով է վճարելու բոլոր այն աշխատակիցներին, որոնք արդեն շաբաթներ շարունակ հարկադիր պարապուրդում են։
«Եթե իրենց համար կարևոր են մարդկային կյանքերը, իմ կարծիքով` այսօր մեզ պատասխան կտան։ Թեկուզ թող ասեն՝ մեկ շաբաթից կբացվեն, բայց հասկանանք, թե մարդկանց ինչ պատասխան տալ»,- ասաց Դավթյանը։
Շուրջ 40 րոպե անց ընկերությունների ղեկավարները կառավարություն են մտնում հանդիպման։ Դեռևս անհայտ է, թե ով է ընդունելու նրանց։