https://arm.sputniknews.ru/20260803/italian-karajarki-migrantneri-pahman-kentrvonner-steghtsel-hhum-ev-mi-sharq-ajl-erkrnerum-105364819.html
Իտալիան կառաջարկի միգրանտների պահման կենտրոններ ստեղծել ՀՀ–ում և մի շարք այլ երկրներում
Իտալիան կառաջարկի միգրանտների պահման կենտրոններ ստեղծել ՀՀ–ում և մի շարք այլ երկրներում
Sputnik Արմենիա
Նախնական ցուցակում ներառված են աֆրիկյան մի քանի երկրներ, ինչպես նաև Ուզբեկստանը և Չեռնոգորիան։ 03.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-03T11:39+0400
2026-08-03T11:39+0400
2026-08-03T11:39+0400
իտալիա
եվրամիություն
հայաստան
մարոկկո
միգրանտ
կենտրոն
շենգենյան վիզա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/1c/95174087_0:160:3072:1888_1920x0_80_0_0_3a03e1084f54d9a16451b92e8b123f66.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Իտալիան օգոստոսի 4-ին կայանալիք ԵՄ խորհրդի նիստում քննարկման կդնի մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, ԵՄ անդամ պետություններից անօրինական միգրանտների համար պահման կենտրոններ ստեղծելու առաջարկը։ Այս մասին գրում է Corriere della Sera թերթը։Ավելի վաղ ԵՄ 22 երկրներ նամակով դիմել էին դաշինքի ղեկավարությանը` կոչ անելով ամրապնդել ԵՄ արտաքին սահմանները և ուժեղացնել պայքարը ապօրինի միգրացիայի դեմ։Թերթը նշում է, որ այն երկրների նախնական ցուցակում, որտեղ հնարավոր է նման կենտրոնների բացումը, ներառված են Ռուանդան, Գանան, Սենեգալը, Թունիսը, Լիբիան, Մավրիտանիան, Եգիպտոսը, Ուգանդան, ինչպես նաև Ուզբեկստանը, Հայաստանը, Չեռնոգորիան և Եթովպիան։Հուլիսի 30-ին հազարավոր երիտասարդ մարոկկացիներ հավաքվել էին Մարոկկոյի և իսպանական Սեուտայի (Իսպանիայի էքսկլավ, որը ցամաքից շրջապատված է Մարոկկոյի տարածքով – խմբ.) միջև գտնվող սահմանի մոտ: Իսպանիայի ներքին գործերի նախարարության և տեղի իշխանությունների վերջին տվյալներով՝ մեկ օրում 40 000-60 000 անօրինական միգրանտ է անցել Սեուտա: Իսպանիայի իշխանությունները շտապ ուժեղացրել են սահմանը՝ լրացուցիչ ոստիկանական և ռազմական ուժերով՝ իրավիճակը վերահսկելու համար։Իսպանայի և Մարոկկոյի իրավապահ մարմինների տվյալներով՝ այս մասշտաբային ճգնաժամի խթան են հանդիսացել սոցիալական ցանցերում արված կոչերը, որոնց միջոցով զանգվածաբար տարածվում էին միգրանտների գործողությունները համակարգող հրահանգներ և տեսահոլովակներ։Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին արդեն հայտարարել է, որ քննարկում է Իսպանիայի հետ Շենգենի կասեցման հարցը՝ իսպանական անկլավ անօրինական միգրանտների ներհոսքի պատճառով: Ֆինլանդիան և Դանիան միացել են այս առաջարկին։Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը պահանջել է, որ Մարոկկոն հետ վերցնի Իսպանիայի Սեուտա քաղաք անցած միգրանտներին և հայտարարել է, որ Մադրիդը պետք է վերահսկողության տակ վերցնի անկլավում ստեղծված իրավիճակը։ Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը կոչ է արել կանգնեցնել սահմանի անօրինական հատումները։
իտալիա
մարոկկո
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/1c/95174087_171:0:2902:2048_1920x0_80_0_0_9b84f3efb575bb148c0286a7e1b79dd5.jpg.webp
իտալիա, եվրամիություն, հայաստան, մարոկկո, միգրանտ, կենտրոն, շենգենյան վիզա
իտալիա, եվրամիություն, հայաստան, մարոկկո, միգրանտ, կենտրոն, շենգենյան վիզա
Նախնական ցուցակում ներառված են աֆրիկյան մի քանի երկրներ, ինչպես նաև Ուզբեկստանը և Չեռնոգորիան։
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Իտալիան օգոստոսի 4-ին կայանալիք ԵՄ խորհրդի նիստում քննարկման կդնի մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, ԵՄ անդամ պետություններից անօրինական միգրանտների համար պահման կենտրոններ ստեղծելու առաջարկը։ Այս մասին գրում է Corriere della Sera թերթը։
Ավելի վաղ ԵՄ 22 երկրներ նամակով դիմել էին դաշինքի ղեկավարությանը` կոչ անելով ամրապնդել ԵՄ արտաքին սահմանները և ուժեղացնել պայքարը ապօրինի միգրացիայի դեմ։
«Իտալիան, ի դեմս ներքին գործերի նախարար Մատեո Պյանտեդոզիի, օգոստոսի 4–ին հրավիրված Եվրոպական խորհրդի նիստում կներկայացնի անօրինական միգրանտների հայրենադարձության համար ալբանական մոդելով նոր կենտրոններ ստեղծելու մասին առաջարկ, որոնք, սակայն, ֆինանսավորվելու են եվրոպական միջոցներով և գրեթե բոլորը գտնվելու են Աֆրիկայում», – գրում է թերթը։
Թերթը նշում է, որ այն երկրների նախնական ցուցակում, որտեղ հնարավոր է նման կենտրոնների բացումը, ներառված են Ռուանդան, Գանան, Սենեգալը, Թունիսը, Լիբիան, Մավրիտանիան, Եգիպտոսը, Ուգանդան, ինչպես նաև Ուզբեկստանը, Հայաստանը, Չեռնոգորիան և Եթովպիան։
Հուլիսի 30-ին հազարավոր երիտասարդ մարոկկացիներ հավաքվել էին Մարոկկոյի և իսպանական Սեուտայի (Իսպանիայի էքսկլավ, որը ցամաքից շրջապատված է Մարոկկոյի տարածքով – խմբ.) միջև գտնվող սահմանի մոտ: Իսպանիայի ներքին գործերի նախարարության և տեղի իշխանությունների վերջին տվյալներով՝ մեկ օրում 40 000-60 000 անօրինական միգրանտ է անցել Սեուտա: Իսպանիայի իշխանությունները շտապ ուժեղացրել են սահմանը՝ լրացուցիչ ոստիկանական և ռազմական ուժերով՝ իրավիճակը վերահսկելու համար։
Իսպանայի և Մարոկկոյի իրավապահ մարմինների տվյալներով՝ այս մասշտաբային ճգնաժամի խթան են հանդիսացել սոցիալական ցանցերում արված կոչերը, որոնց միջոցով զանգվածաբար տարածվում էին միգրանտների գործողությունները համակարգող հրահանգներ և տեսահոլովակներ։
Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին արդեն հայտարարել է, որ քննարկում է Իսպանիայի հետ Շենգենի կասեցման հարցը՝ իսպանական անկլավ անօրինական միգրանտների ներհոսքի պատճառով: Ֆինլանդիան և Դանիան միացել են այս առաջարկին։
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը պահանջել է, որ Մարոկկոն հետ վերցնի Իսպանիայի Սեուտա քաղաք անցած միգրանտներին և հայտարարել է, որ Մադրիդը պետք է վերահսկողության տակ վերցնի անկլավում ստեղծված իրավիճակը։ Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը կոչ է արել կանգնեցնել սահմանի անօրինական հատումները։