https://arm.sputniknews.ru/20260803/azh-n-mek-rvope-lrutjamb-hargec-sinjari-ezdineri-ceghaspanutjan-zvoheri-hishataky-105363854.html
ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Sputnik Արմենիա
Ռուստամ Բաքոյանի խոսքով`եզդիների նկատմամբ ճնշումները մինչև օրս շարունակվում են։ 03.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-03T11:14+0400
2026-08-03T11:14+0400
2026-08-03T11:16+0400
եզդի
եզդիների ցեղասպանություն
ռուստամ բաքոյան
աժ (ազգային ժողով)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/0b/65624795_0:41:1600:942_1920x0_80_0_0_ba5adda6f0c5a1e5b8a3a5f5c7a4ced0.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովն այսօր մեկ րոպե լռությամբ հարգեց Իրաքի Սինջար շրջանում եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը։«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ազգությամբ եզդի պատգամավոր Ռուստամ Բաքոյանը հիշեցրեց, որ 2014 թվականի այս օրը՝ օգոստոսի 3–ին, 21–րդ դարում տեղի ունեցավ ցեղասպանություն։Հիշեցնենք, որ 2024 թվականից Հայաստանում ամեն տարի օգոստոսի 3–ին նշվում է Իրաքի Սինջար շրջանում եզդիների ցեղասպանության օրը։Եզդիների ցեղասպանությունը տեղի է ունեցել 2014 թվականին, Իրաքի հյուսիսային Սինջար շրջանում։ Ոճրագործությունն իրականացրել է «Իսլամական պետությունը» ահաբեկչական խմբակցությունը։Եզդիների ցեղասպանությունը ճանաչել են Իրաքը, Հայաստանը, Շոտլանդիան, Նիդեռլանդները, Մեծ Բրիտանիան, Բելգիան, Պորտուգալիան, Ավստրալիան, Իտալիան, Ֆրանսիան, Իրաքյան Քրդստանը, Իռլանդիան, Կանադան և ԵՄ–ն։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/0b/65624795_132:0:1552:1065_1920x0_80_0_0_2f70843571fe731c771aab77b279f754.jpg.webp
եզդի, եզդիների ցեղասպանություն, ռուստամ բաքոյան, աժ (ազգային ժողով)
եզդի, եզդիների ցեղասպանություն, ռուստամ բաքոյան, աժ (ազգային ժողով)
Ռուստամ Բաքոյանի խոսքով`եզդիների նկատմամբ ճնշումները մինչև օրս շարունակվում են։
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովն այսօր մեկ րոպե լռությամբ հարգեց Իրաքի Սինջար շրջանում եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ազգությամբ եզդի պատգամավոր Ռուստամ Բաքոյանը հիշեցրեց, որ 2014 թվականի այս օրը՝ օգոստոսի 3–ին, 21–րդ դարում տեղի ունեցավ ցեղասպանություն։
«Սա մեծ աղետ էր եզդիների համար, սակայն այն, ինչ տեղի է ունեցել 2014 թվականին, այսօր շարունակվում է։ Եզդի աղջիկները, կանայք վաճառվում են արաբական շուկաներում, և մինչև հիմա շուրջ 3000 կանանց ճակատագիր անհայտ է, շատերը 12 տարի անց գտնվում են ճամբարներում»,– ասաց Բաքոյանը։
Հիշեցնենք, որ 2024 թվականից Հայաստանում ամեն տարի օգոստոսի 3–ին նշվում է Իրաքի Սինջար շրջանում եզդիների ցեղասպանության օրը։
Եզդիների ցեղասպանությունը տեղի է ունեցել 2014 թվականին, Իրաքի հյուսիսային Սինջար շրջանում։ Ոճրագործությունն իրականացրել է «Իսլամական պետությունը» ահաբեկչական խմբակցությունը։
Եզդիների ցեղասպանությունը ճանաչել են Իրաքը, Հայաստանը, Շոտլանդիան, Նիդեռլանդները, Մեծ Բրիտանիան, Բելգիան, Պորտուգալիան, Ավստրալիան, Իտալիան, Ֆրանսիան, Իրաքյան Քրդստանը, Իռլանդիան, Կանադան և ԵՄ–ն։