Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չեղարկել է Իրանին ուղղված հարվածը՝ Կատարի, Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) և Սաուդյան Արաբիայի, ինչպես նաև հենց Իսլամական Հանրապետության խնդրանքով։
«Ինձ խնդրել են Սաուդյան Արաբիան, ՄԱԷ-ն, Կատարը և Իրանը։ Մենք պատրաստ ենք հարված հասցնել ցանկացած ժամանակ, երբ ցանկանանք», – լրագրողներին ասել է Թրամփը Air Force One ինքնաթիռում։
ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ չեղարկված հարձակումը «կարելի է ասել, որ ամենամեծը կլիներ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր»։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թրամփը հրաժարվել է Իրանի վրա հանգստյան օրերին նախատեսված լայնածավալ հարձակումից՝ հույսը դնելով Թեհրանի հետ համաձայնության հասնելու նոր փորձի վրա։