Այս խորհրդարանը պատմության մեջ կմնա այն ծանր իրողությամբ. Շաքե Իսայան

«ԽԼՈՑԻ՝ մերօրյա «ժողովրդավարության» բանաձևը. Մանդատից մինչև սեփականություն»-գրում է ԲՀԿ անդամ Շաքե Իսայանը։

Նա նշում է.

«Այսօր Ազգային ժողովի 9-րդ գումարման առաջին նիստն էր։

Արձանագրենք՝ այս խորհրդարանը պատմության մեջ կմնա այն ծանր իրողությամբ, որ նրա կազմը ձևավորվել է քաղաքացիների կամքը խեղաթյուրելու և ԲՀԿ-ից խլված մանդատների ստվերի ներքո։
 

Այդ ստվերը հաջորդ հինգ տարիներին անխուսափելիորեն ուղեկցելու է այս խորհրդարանին՝ ուզեք թե չուզեք, որպես մշտական հիշեցում, որ ժողովրդավարությունը չի սահմանափակվում ընտրության օրվա քվեարկությամբ․ այն սկսվում է ժողովրդի տված յուրաքանչյուր մանդատի նկատմամբ հարգանքից։

Այդ պատճառով խլված մանդատներով ձևավորված խորհրդարանը կարող է ունենալ աթոռներ և պաշտոններ, բայց ոչ երբեք՝ ժողովրդի լիարժեք վստահություն»։

Leave a comment