Արմավիրի մարզի Նոր Կեսարիա գյուղի ջրատարում 75-ամյա տղամարդ է խեղդվել

Բաժանորդագրվել

Դեպքի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել։

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Արմավիրի մարզի Նոր Կեսարիա գյուղում այսօր տղամարդ է խեղդվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը:

ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնն ահազանգը ստացել է 13։55-ի սահմաններում։

Մի քանի ժամ տևած որոնողափրկարարական աշխատանքներից հետո ջրատարից դուրս է բերվել 75-ամյա Համլետ Բաղդասարյանի մարմինը։

Կայքի տեղեկություններով՝ տղամարդը գնացել էր ջրատարում լողալու։ Ափին հայտնաբերվել են նրա հագուստն ու անձնական իրերը։

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Սևանա լճում 24 տարեկան երիտասարդ է խեղդվել

Leave a comment