Վրաստանը լավատեսությամբ է սպասում ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերականգնմանը. Իրակլի Կոբախիձե

Վրաստանի իշխանությունները կապ են պահպանում ամերիկյան կողմի հետ և լավատեսությամբ են սպասում ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության վերականգնմանը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Մենք լավատես ենք, որ Վրաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերությունը կվերականգնվի։ Կապ ենք պահպանում մեր ամերիկացի գործընկերների հետ։ Հուսով ենք տեսնել փոխադարձ քայլեր, որոնք ի վերջո կապահովեն ռազմավարական գործընկերության վերականգնումը։ Սա մեր նպատակն է, և մենք համբերատարությամբ սպասում ենք ամերիկյան կողմից փոխադարձ քայլերի», – ասել է Կոբախիձեն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment